աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Nov 21 2011

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում:

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:

3 կարծիք

  1. Կարեն

    Հարգելի Գայանե, եթե այդ զրոյական հարկվող շրջանառության հետ կապված ունեք ձեռքբերումներ և հարկային հաշիվներ իրենց վճարումներով, ապա կարող եք ներկայացնել դիմումը` վճարված ԱԱՀ-ն հետ ստանալու համար:

  2. David Isakhanyan

    Այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք տարբերակ եք երկու շատ նուրբ հարցեր:
    1. Եթե դուք ծառայություն եք մատուցում արտասահմանյան ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դուք հարկվելու եք ոչ թե 0-ական տոկոսադրույքով, այլ 20 տոկոս տոկոսադրույքով
    2. Եթե դուք ծառայություններ եք մատուցում ՀՀ տարածքից դուրս, ապա կհարկվեք 0 տոկոս տոկոսադրույքով
    3. Անկախ ամեն ինչից կարող եք ձեռբերումների մասով կատարել դեբետագրում
    4. Եթե ուզում եք հարկվել 0-ական տոկոսադրույքով, ապա պետք է ապացուցեք, որ ծառայությունների մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունը չէ, այսինքն համաձայն ԱԱՀ օրենքի 16 հոդվածի 8 կետի համաձայն ԱԱՀ -ով չեն հարկվում այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում
    5. Այ ամենի համար դուք պետք է պատրաստեք մի ամբողջ տարբեր փաստաթղթերի փաթեթ` ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԱԱՀ 20 ՏՈԿՈՍ, ԻՍԿ ԵԹԵ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ԵՔ ՏՎԵԼ 0-ԱԿԱՆ ՀԱՐԿՎՈՂ ՄԱՍՈՒՄ, ԱՊԱ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՅԴ ԳՈՒՄԱՐԻ 60 ՏՈԿՈՍԸ ՈՐՊԵՍ ՏՈՒԳԱՆՔ ՀԱՐԿԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  3. Գայանե

    Հարգելի Կարեն և Տիգրան, շատ շնորհակալ եմ պատասխանների համար: Ձեռքբերումների մասով` քանի որ ես չեմ կարող տարանջատել կոնկրետ այդ խորհրդատվական ծառայության համար (օրինակ` գրենական պիտույք), ավելի լավ է չներկայացնեմ դիմում:
    Ինչ վերաբերվում է 16 հոդվածի 8 կետին: Քանի որ դա խորհրդատվական ծառայություն է, և 14 հոդվածում նշում է, որ այդ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայություն ստացող անձն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, իսկ իմ դեպքում դա այդպես է, նաև ես պետ. ռեգիստր եմ դիմել որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունենալու մասին տեղեկանք ստացել: Դավիթ, խնդրում եմ ինձ ասեք, այլ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: