ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետ

hayk.

Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պարզաբանեք ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետը, որ հաշվանցման ենթակա չեն`…
3)ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի: Ի՞նչ է նշանակում ոչ արտադրական (առևտրային) նպատակներով: Օրինակ, ես զբաղվում եմ ներմուծմամբ և մեծածախ ու մանրածախ առևտրով: Հիմա, տնօրենի ավտոմեքենայի համար գնված անվադողի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ բերեք հակառակ օրինակը ու պարզաբանեք, թե ինչու՞ բացառությամբ հատուցման դեպքերի: Սա ո՞ր դեպքն է: Կանխավ շնորհակալ եմ:

2 կարծիք - “ԱԱՀ մասին օրենքի 26 հոդվածի 3-րդ կետ”

  1. Կարեն says:

    Հարգելի Հայկ, եթե տնօրենի ավտոմեքենան կազմակերպության հիմնական միջոցն է, ապա իմ կարծիքով խնդիր չկա, և կարող եք կատարել հաշվանցում, եթե իհարկե այդ անվադողի համար կա հարկային հաշիվ, և կատարված է վճարում:

  2. David Isakhanyan says:

    Օրենքի այս հոդվածը իր մեջ պարունակում է երկիմաստություն, եթե դուք կարողանաք ապացուցել, որ ցանկացած ձեռք բերում անհրաժեշտ է Ձեր ընկերության արտադրական կամ բուն գործունեության նպատակների իրականացման համար, ապա հարկային տեսուչի հակառակը ապացուցելու դեպքում օրենքը մեկնաբանվելու է ի օգուտ հարկատուի: Նմանատիպ հարցեր և խնդիրներ կառաջանան Ձեր կազմակերպությունում հարկային ստուգումների իրականացման ժամանակ, և կհաղթեք դուք, եթե կկարողանաք պայքարել Ձեր գիտելիքներով և օրենքների և իրավական ակտերի լավ իմացության և ճիշտ մեկնաբանելու ունակությամբ:

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Թողնել կարծիք

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout