Աշխատավարձի ուշացում

Edik.

Քանի՞ ամիս գործատուն իրավունք ունի ուշացնելու աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ելեն

Աշխատավարձի վճարման վերջին ժամկետը համարվում է հաջորդ ամսվա 15 ԱՕ հոդված 192, ուշացնելու դեպքում գործատուն վճարում է տուգանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով ԱՕ հոդված 19:

Աստղիկ

Հարգելի Էդիկ, նախ մեջբերում ՀՀ ԱՕ-ից.

Հոդված 192.
Աշխատավարձի վճարման ժամկետները և կարգը
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:

Հոդված 194.
Աշխատանքի վարձատրության նոր պայմանների մասին ծանուցումը
Սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում աշխատանքի վարձատրության նոր պայմաններ սահմանելիս գործատուն այդ մասին գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:

Հոդված 105.
Աշխատանքի էական պայմանները փոփոխելը
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության պայմանները գործատուն կարող է փոփոխել միայն oրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում:

Հոդված 198.
Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Ընդհանրացնելով այս ամենը, ես գալիս եմ այն եզրակացության,որ եթե գործատուն նախապես գիտի որ վճարում կատարվելու է օրենքում նշված ժամկետներից ուշ, ապա առնվազն մեկ ամիս առաջ պետք է տեղեկացնի՝ծանուցի, աշխատողին գրավոր ձևով: Ավելին պետք է կնքվի լրացուցիչ համաձայնագիր՝ վճարման նոր ժամկետների վերաբերյալ/էական պայմանների փոփոխություն/:
Իսկ եթե արդեն արձանագրվել է վճարման ուշացում, ապա պետք է հաշվարկվի տույժ /Համաձայն ՀՀ ԱՕ Հոդված 198 կետ1/: Իսկ եթե չեն պահպանվել վերոնշյալ հոդվածները, ապա վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ Օրենսգրքի 41 Հոդվածի համաձայն համապատասխան լիազորված մարմնի կողմից նշանակվում է տուգանք՝ նվազագույն աշխատավրձի հիսունապատիկի չափով:
Եթե սխալ եմ դատողություններիս մեջ, խնդրում եմ ուղղեք: Ինձ նույնպես հետաքրքիր է մասնագետների կարծիքները:

Աստղիկ Ավետիսյան

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Հոդված 169.8. Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը
Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը:

Mara

Կասեք, եթե պայմանագիր կնքված չկա, և գործատուն ուշացնում կամ չի ցանկանում վճարել, ի՞նչ պատժամիջոցներ կամ տուգանքներ կան:

Աննա

Իսկ եթե չեն վճարում 15-ից հետո:

Մելանիա

Իսկ եթե միշտ ուշացումներով է վճարել, բայց երկու տարվա աշխատավարձն էլ դեռևս չի վճարել, ի՞նչ միջոցի պետք է դիմեմ։ Մեկ ամիս է արդեն ազատվել եմ աշխատանքից ։

Լիա

Բարև Ձեզ:
1. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
Հաջորդ ամսվա 15-ը ներառյա՞լ, թե՞ ոչ:

Լիլիթ

Մինչև բառը մինչ ու և բառերի հապավումն է, եթե լիներ մինչ 15-ը, ապա ամսի 15-ը չէր ներառվի, մինչև-ի դեպքում նշանակում է ներառյալ ամսի 15-ը:

Կարապետ

Իսկ եթե 7 ամիս աշխատավարձը ուշացնում են և վերջին փոխանցումը արվել է հուլիսի 15-ին հունվարի գումարը: