Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար

Սոնա.

Բարև, իմ բազմաչարչար կոլեգաներին: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Անաշխատունակության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում գործատուի կողմից վարձու աշխատողին անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների համար հաշվարկվա՞ծ, թե՞ վճարված աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Թագուհի

Սոնա ջան, վճարված բառի վերաբերյալ հարցը տեղին է, որովհետև օրենքում հստակ չի ձևակերպված: Բայց հիմք է ընդունվում ոչ թե աշխատավարձը, այլ հաշվարկված եկամուտը: Այսինքն աշխատավարձը, արձակուրդայինը, պարգևատրումը: Մեջբերում եմ կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից:

Թագուհի

Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից. 15. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է [n-12]-րդ ամսվա 1-ից մինչև [n-1]-րդ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով, որտեղ`
[n-12]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամիսն է,
[n-1]-րդ ամիսը` ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամիսն է:
Սույն կետով սահմանված եկամտում հաշվառվում է`
1) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները.
2) ժամանակավոր անաշխատունակության նպաստը:
Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշումից

Նունե

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 22. Նպաստները և միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը: