Երեխայի խնամքի նպաստ

Մարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել իմ հարցը: 2010թ. հոկտեմբերից գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, 2011թ. օգոստոս-սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չեմ ներկայացել ստանալու 18 000-ական գումարները: Նոյեմբերին ներկայացա ստանալու, մերժեցին, ասելով, որ 3 ամիս չստանալու դեպքում գումարը ետ է գնում: Դիմեցի տարածքային սոց. ծառայությանը, պարզաբանեցին, որ չստացած գումարը ետ չի վերադարձվում, սակայն հունվարից կարող եմ նոր թղթեր ներկայացնել շարունակությունը ստանալու համար: Արդյունքում չստացա 5 ամսվա գումարը և չհասկացա` ուր գնաց և ինչպես վերականգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սոնյա

Բարև ձեզ: Ես ինքս ձեր դերում եմ, սակայն, ի տարբերություն ձեզ, ես հոկտեմբերից գտնվում եմ արձակուրդում և ներկայացնելով թղթերս` այժմ պատրաստվում եմ փետրվարի վերջ ստանալ 4 ամիսը միասին իմ հասանելիք գումարը: Դուք կարող եք պահանջել: Ձեզ հասնում է: