աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Feb 13 2012

Ներմուծված ապրանքների մուտքագրման համար

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք. ներմուծված ապրանքների մուտքագրման համար ինվոյսի ամսաթվով սկղբնական արժեքը հաշվելուց բացի պե՞տք է մաքսային հայտարարագրի բաց թողնման օրվա կուրսով վերագնահատում կատարեմ:

7 կարծիք

Skip to կարծիք form

  1. Liana

    Այո, ապրանքի ինքնարժեքը որոշելու համար:

  2. Արմեն Մնացյան

    Հարգելի Սաթեն, այո, իհարկե, ապրանքների ինքնարժեքը ճիշտ որոշելու համար:

  3. Արամ

    Այո:

  4. Կարեն

    Ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ինվոյիսի ամսաթվով ԿԲ-ի սահմանած կորսով հաշվարկվել է ապրանքի ինքնարժեքը, ապա արդյունքում դրամ է ստացվում, իսկ դրամը իմ կարծիքով պետք չէ վերագնահատել :)

  5. Արփինե

    Ինքնարժեքը հաշվում ես մաքսային հայտարարագրի ամսաթվի կուրսով:

  6. Արթուր°

    Իհարկե, ինչ վերագնահատման մասին է խոսքը, եթե ներմուծման օրվա դրությամբ ինքնարժեք հաշվարկելիս մենք ընտրում ենք invoce-ի դուրս գրման ամսաթվի ԿԲ-ի սահմանած կուրսը (ոչ թէ մաքսային հայտարարագրի օրվա կուրսը), քանի որ այդ պահին է տեղի ունենում սեփականության իրավունքի փոխանցում, և այդ օրվա դրությամբ էլ կատարում ենք արտարժույթով կատարված կանխավճարի վերագնահատում:

  7. Դավիթ Ասատրյան

    Իհարկե ինվոյսի ամսաթվով, հո քարի դար չի…

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: