Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`3/09/2009
Այլ,
Պատմություն |
Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
|
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
|
| Իսկ ժամանակակից դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 22 – ին` 200 ռուբլին = 1 դրամ (1 USD = 14,5 AMD) փոխարժեքով: 1994թ. փետրվարի 21 – ին շրջանառության մեջ դրվեցին նաև ՀՀ առաջին շարքի մետաղադրամները` 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով: |
1 դրամ անվանական արժեքով մետաղադրամ
|
25 դրամ և 50 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ
|
ՀՀ մետաղադրամների նոր շարքը թողարկվել է 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2003թ. հունվարի 1 – ից: 50 – ից մինչև 500 դրամ մյուս անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2003թ. մարտի 31 – ից: 2004թ. դեկտեմբերի 1 – ին շրջանառության մեջ դրվեց 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը: |
|
Նախկինում շրջանառվում էին 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000 անվանական արժեքներով թղթադրամներ (երևի կհիշեք, որ երթուղային տաքսիների ուղեվարձը ժամանակին 75 դրամ էր, վարորդին մեկ 50 և մեկ 25 դրամանոց թղթադրամ էինք տալիս ):
Ներկայումս շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000 և 50000 անվանական արժեքներով թղթադրամներ: 2009թ. օգոստոսի 24 – ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` շրջանառության մեջ դրվեց նաև 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը` Աբգար Ե թագավորի պատկերով: Ըստ նախնական ուսումնասիրությունների` այն կանխիկ շրջանառության մեջ կզբաղեցնի 3 տոկոսը:
|
100 հազար անվանական արժեքով թղթադրամ
|
ՀՀ դրամ
|
Իսկ սա հայկական դրամի տարբերանշանն է: Այն պատկերված է նաև 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա` որպես ջրանիշ:
|
|
Եվ վերջում որպես հավելում` ինչ անվանական արժեքով էլ լինի դրամը, թե դրամարկղում, թե հաշվարկային հաշվի վրա, թե տնօրենի և թե հաշվապահի գրպանում, այն երբեք շատ չի լինում…
|
Այն երբեք շատ չի լինում…
|
Աղբյուր` accountant.am
Tags: ազգային արժույթ, ՀՀ դրամ, ՀՀ ԿԲ
Մարշրուտկեքի պահը հիշեցի…))
Ջրենք, ջրենք, գուցե մի օր նոմինալը միքիչ բարձրանա…
Կբարձրանա, ուղղակի ամենքս իր հերթին պետք է ջրենք…