Anna.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

| Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: |
|
Հարգելի Աննա, համաձայն “Եկամտահարկի մասին օրենքի” հոդված 31` ֆիզիկական անձինք, ովքեր հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների ձևով հարկվող գործունեության տեսակներով և չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ, ոչ պարզեցված, և ոչ էլ սովորական հաշվարկ չեն ներկայացնում:
Սակայն հիշեցնեմ, որ մինչև մայիսի 1 (2011-ի համար 2012-ին կներկայացնեք մինչև ապրիլի 15) Դուք պետք է ներկայացնեիք անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
Շատ շնորհակալ եմ օգնելու համար: