Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար

Արման.

ՍՊԸ-ն ունի 2 տեսակի գործունեություն, որից մեկը հաստատագրված վճարով է հարկվում, մյուսը ԱԱՀ-ով: 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար հաստատագրվածով շրջանառությունը հաշվի առնվու՞մ է արդյոք 1% հաշվելուց, և 2011թ դեկտեմբերի, 2012-ի հունվարի և փետրվարի շրջանառությունի՞ց ես պետք է այն հաշվարկեմ: Շնորհակալություն պատասխանողներին:

4 կարծիք - “Նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկելու համար”

  1. Liana says:

    ՀՀ օրենքը հաստատագրված վճարների մասին հոդված 19, կետ 3.
    Հարկ վճարողները հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով շահութահարկի (կամ եկամտահարկի) կանխավճարային մուծումներ չեն կատարում:

  2. Եթե հաստատագրվածից բացի ունեք նաև ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն, 2012-ի 1-ին եռամսյակի նվազագույն շահութահարկի գումարը հաշվարկեք` վերցնելով 2011-ի 3-րդ եռամսյակի շրջանառության 1%-ը:

  3. Մուշեղ says:

    Հարգելի Արման, 1 տոկոս նվազագույն շահութահարկը վերաբերում է միայն շահութահարկով հարկվող գործունեության շրջանառությանը: Սակայն եթե կազմակերպությունը տվյալ տարվա ընթացքում նույն գործունեության մասով հարկվեր և հաստատագրված վճարով, և շահութահարկով (օրենքի փոփոխության և այլ պատճառներով), ապա 1 տոկոս նվազագույն շահութահարկը հաշվարկելու համար կվերցներ հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող շրջանառության 1 տոկոսը: Հիշեցնեմ, որ հաստատագրված վճարի մեջ ԱԱՀ կազմում է 60 %, իսկ շահութահարկը` 40 %:

    • Ruzan says:

      Մուշեղ, մեր կազմակերպությունը փնտրում է հարկային խորհրդական, կներեք, դուք ի՞նչ եք աշխատում:

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Թողնել կարծիք

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout