Սխալներ աշխատանքում, ճշգրտված հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում:

Արա Ա.

Հարգելի կոլեգաներ, մեր առօրյա աշխատանքում բոլորս էլ կատարում ենք սխալներ ու վրիպումներ: Աշխատանքը շատ է, հաճախ շտապում ենք վերջնաժամկետներին հասցնելու համար: Հետո մի գեղեցիկ օր ինչ-որ մի բան “չի բռնում” իրար, սկսում ենք փնտրել սխալը, նորից ժամանակ ենք ծախսում, մինչև կատարենք համապատասխան ուղղումները, ներկայացնենք ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Հարցը հետևյալն է` ստուգու՞մ եք արդյոք կատարված աշխատանքը ժամանակի ընթացքում, թե՞ սխալները իրենք են մի օր ի հայտ գալիս: Եվ որքա՞ն հաճախ եք ներկայացնում ճշգրտված հաշվարկներ և հաշվետվություններ: Մասնակցեք հարցմանը, ինչպես նաև թողեք ձեր կարծիքները տվյալ թեմայի շուրջ:
[poll id=”17″]

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
astxik

Եթե անկեղծ ասեմ` գրածս մի քանի անգամ ստուգելուց հետո այլևս չեմ անդրադառնում, որովհետև ուժ չի մնում, նաև հաջորդ անելիքները ժամանակ չեն թողնում, հետո ինքնըստինքյան կամ իրենք են ի հայտ գալիս, կամ ստուգողներն են հայտնաբերում, ի զարմանս ինձ թե ինչպես չեմ նկատել: Սակայն եթե քո գրածը դու ինքդ ես ստուգում, ոչ մի երաշխիք չկա, որ չնկատես: Այնպես որ ես հազվադեպ եմ ճշգրտում տալիս:

Արման

Լինում է նաև, որ հաշվետվությունները ճշգրտվում են տնօրինության պահանջով կամ մեղավորությամբ: Օրինակ, ինչ որ հարկային հաշիվ ուշ են ներկայացնում հաշվապահություն և այլն…