աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Mar 24 2012

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB.

Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:

2 կարծիք

  1. Արման

    Բայց այստեղ խոսքը գնում է 600 000 դրամ շահութահարկի մասին, արդյո՞ք արժե նման կերպ վարվեք:

  2. AB

    Իսկ ֆիզ. անձինց գնում անելուց ավելի կառաջանա ճիշտ է 300000-ին մոտ եկամտահարկ, կառաջանա կանխիկի սահմանափակման հարց և այլ, ՀՄ-ներիս ամորտիզացիայի գումարը մեծ է, կարծում եմ` ավելի ձեռնտու է այս դեպքում հենց շահութահարկով հարկելը: Իսկ անհատույց ակտիվների ստացման համար գումարային սահմանափակում չկա չէ՞, կարծում եմ, ես չհանդիպեցի:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: