Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ

Երանուհի.

Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ`
2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են`

1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից:
2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին: Ես պայմանագրային աշխատող եմ, նշեմ որ իմ պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագիր է: Պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ, հիվանդանոցից տրված ֆիզարձակուրդի փաստաթուղթը ներկայացրել եմ այն կազմակերպություն, որտեղ որ ես աշխատում եմ: Նրանք պատասխանում են, որ այս պայմանգրով աշխատողներին հետծննդյան և նախածննդյան նպաստ չի տրվում, և նույնիսկ ես իրավունք չունեմ ֆիզարձակուրդ գնալու: Արդյո՞ք ՀՀ օրենսգրքում այդպիսի կետ գոյություն ունի:

Արմինե

Ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետային գումարը, եթե 2 տեղ գրանցված աշխատող է: