Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր

Հռիփսիմե.

Խնդրում եմ պատասխանեք: Շինարարություն կատարող աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և տրվել է հրաման, իսկ մեկ ամիս հետո աշխղեկը զեկուցագիր է ներկայացրել, որ աշխատողն այդ ամվա ընթացքում ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս պետք է հրամանը չեղյալ համարել, կամ էլ ինչպե՞ս և օրենքի ո՞ր կետով պետք է ազատել աշխատանքից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարգելի Հռիփսիմե, կա 2 տարբերակ`
1. “ազատվել” ավելորդ հրամանից 🙂
2. Եթե հնարավոր չի “ազատվել” ավելորդ հրամանից, ապա Աշխ. օր. 113-րդ հոդվածի 9-րդ կետ`
Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
….
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
Այսինքն տալիս եք հրաման աշխատանքից ազատելու վերաբերյալ առանց ծանուցման և ժամկետներ պահպանելու, նշելով հոդվածի համարը և ազատման ամսաթիվը: Հրամանը պետք է աշխատակիցը անպայնման ստորագրի: