Չօգտագործված արձակուրդի տրամադրում աշխատանքից ազատվելու ժամանակ

Մարի.

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է՝ եթե աշխատողը 30 օր առաջ դիմում է գրել աշխատանքից ազատվելու մասին և ունի չօգտագործված արձակուրդային օրեր, կարո՞ղ է արդյոք նա պահանջել այդ արձակուրդային օրերի ստացումը վերոնշյալ 30-օրյա ժամանակահատվածում: Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետներում պատասխանել հարցիս: Նախօրոք շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուշեղ

ՀՀ ԱՕ Հոդված 168. Չօգտագործված ամենամյա արձակուրդի տրամադրումը աշխատանքից ազատվելիս

Աշխատանքից ազատվելիս (բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով և 109-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերի) չօգտագործված ամենամյա արձակուրդը այդ իրավունքը ձեռք բերած աշխատողի ցանկությամբ տրամադրվում է ազատման տարին, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում աշխատանքից ազատման օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Մարի

Հարգելի Մուշեղ, ինչպես հասկացա՝ ըստ օրենսգրքի ստացվում է, որ աշխատողը պետք է ազատման դիմումը ներկայացնելուց հետո պարտադիր 30 օր աշխատի, իսկ չօգտագործված արձակուրդային օրերը նա կարող է ստանալ միայն 30 օր հետո:

Վարդան

Աշխատանքից ազատվելիս` աշխատողի ցանկությամբ (աշխատողի դիմումի համաձայն) աշխատանքից ազատման օրվան գումարվում են չօգտագործված արձակուրդի օրերը, և ազատման օր է համարվում արձակուրդի վերջին օրվան հաջորդող օրը: