Արդյո՞ք պետք է հաշիվ բացելու հայտ ներկայացնել սոցապ հիմնադրամ

Սյուզի.

Ա/Ձ-ն հաշվառվել է 1997թ.-ին: Մեկ տարի գործունեություն անելուց հետո դադարեցվել է: 2012թ.-ին նորից վերահաշվառվել է: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու և ստաժի վերաբերյալ տեղեկություն ուղարկել սոցին: Եվ մեկ հարց էլ. եթե ֆիզ. անձը կատարում է կազմակերպության համար թարգմանություն մոտ մեկ ամիս ու կես տևողությամբ, քաղաքացիաիրավական պայմանագիր պե՞տք է կազմել այդ անձի հետ: Այդ դեպքում դարձյա՞լ պետք է հայտ ներկայացվի սոցապին: Չէ՞ որ նա կազմակերպության աշխատողը չի, աշխատավարձ չէ, այլ աշխատանքի դիմաց վարձատրություն, ենթադրենք՝ 100 000 դրամ: Գործատուի սոց. վճար և եկամտահարկ է փոխանցվել: Եվ արդյո՞ք անհրաժեշտ է այդ ամսվա համար եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն ներկայացվի, եթե Ա/Ձ է: Խնդրում եմ, եթե հնարավոր է, բոլոր հարցերին պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

2012-ի համար կտանեք տարեկան Ֆ 10 ձևը մինչև 2013-ի մարտի 1-ը: Կենսաթոշակայինից ճշտեք` նախկինում ինչպե՞ս եք դադարեցրել: Դրա հետ կապված հնարավոր է այլ հարցեր առաջանան:
Եթե ֆիզ. անձը աշխատանք է կատարել ձեզ համար, և դա դուք ցանկանում եք ցույց տալ հարկային իմաստով, ապա անրաժեշտ է`
1 կազմել քաղ. իրավական պայմանագիր
2. տանել հայտ
3. վճարել գործ. սոց. և եկամտահարկ
4. ցույց տալ տվյալ ժամանակաշջանի սոց. և եկմ. -ի հաշվետվություններում
5. զգուշացնել ֆիզ. անձին ու նա պայմանագրում նշված գումաիր 3 տոկոսը պետք է վճարի է անձնական – սոց, վճար:
Կամ էլ ընդունել որպես վարձու աշխատող մեկ կամ երկու ամսով դրանից բխող բոլոր փաստաթղթավորմամբ:

syuzi

Շնորհակալ եմ, բայց դուք գրեթե բոլոր իմ հարցերին սխալ պատասխանեցիք: Քաղ. իրավականը հաստատ 3% չկա: Եվ դա ստաժ չի համարվում, ապա ինչի՞ համար սոցում հայտ ուղարկեմ:

Վիկտորյա

Հարգելի Սյուզի,
քաղ.իրավական պայմանագրով աշխատակցի սոց չի վճարվում, սակայն գործատուի սոց պահվում է, իսկ հայտը ներկայացնել սոց անպայման է, քանի որ այն ստաժի հաշվարկի մեջ նույնպես մասնակցում է: Նույն ձև եք ներկայացնում ձևատուղթը, ուղղակի նշում եք կատարում պայմանագրի համարի դիմաց, որ պայմանագիրը քաղ.իրավական է:

Կարինե

Պատասխանը ճիշտ է` լավ կլինի ուշադիր կարդաք, բացի այդ կարդացեք եկամտահարկի և սոց. վճարների մասին ՀՀ օրենքները, հրահանգները: