Ո՞ր օրերն են աշխատանքային

Մարգարիտա.

Բարև Ձեզ:

Խնդրում եմ ասել, թե որ օրերն են 2012թ. վերջին և 2013թ. առաջին աշխատանքային օրերը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Հարգելի Մարգարիտա,
Ձեզ հուզող հարցը, կարծում եմ, կգտնեք հետևյալ օրենքում.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:

(1-ին հոդվածը խմբ. 10.12.09 ՀՕ-221-Ն)

Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:

(1.1-րդ հոդվածը լրաց. 10.12.09 ՀՕ-221-Ն)
Մնացած այլ հարցերով կարող եք ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժին զանգահարել` gov.am կայքից վերցնելով հեռախոսահամարը (նախընտրելի է դիմել տոներին առավել մոտ ժամկետում հստակության համար)