Գրառում աշխատանքային գրքույկում

Սաթենիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Հարցը մի փոքր բարդ է, քանի որ տարբեր պետական հիմնարկներում տարբեր պատասխան են տալիս: Աշխատանքային գրքույկում նշվում է աշխատանքային ստաժը: “Աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ:…”
Աշխատանքային պայմանագրի դեպքում և դուք և գործատուն կատարում եք սոց վճարներ, ինչը կարևոր պայման է հետագայում թոշակ ստանալու համար, սակայն քաղ.իրավական պայմանագրով սոց վճար կատարում է միայն գործատուն: Միևնույն ժամանակ սոցապ ընդունման և ազատման հայտ-հաշվետվությունը 2 դեպքում էլ պահանջում են…
Ես միանշանակ պատասխան այդ հարցին չեմ գտել:

Lena

Հարգելի Սաթենիկ, կապ չունի` կնքվել է աշխատանքային պայմանագիր, թե ծառայությունների մատուցման պայմանագիր: Երկու դեպքում էլ գործատուն աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:

Գեղեցիկ

Հարգելի Սաթենիկ, քաղ. իրավական պայմանագրի դեպքում ինչպես վերը նշված է, սոց. վճարումներ կատարում է միայն գործատուն, իսկ աշխատակցից սոց. 3% պահում չի կատարվում, իսկ քաղ. իրավական պայմանագրի ժամանակ գրանցում գրքուկում միանշանակ չի կատարվում: Միակ տարբերակը Ձեր դեպքում գործատուից ճշտում եք` արդյո՞ք Ձեր համար սոցի հայտ ներկայացվել է (քաղ. իրավական պայմանագրի ժամանակ դա գործատուի ցանկությամբ է), եթե այո (եթե ոչ խնդրեք, որ ներկայացնեն :)), ներկայանում եք իրենց սոց. բաժանմունք և այդ ժամանակահատվածի համար ինքներդ եք կատարում աշխատավարձին համապատասխան սոց. վճարները: Այսպիսով, Ձեր ստաժը չի կորի, իսկ հիմքը կլինի Ձեզ հետ կնքած պայմանագիրը և ամեն ամսվա համար կատարողական ակտը: