Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ

Նաիրա.

Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Aro
Aro
16 տարի առաջ

Իմ կարծիքով` դժվար, քանի որ պայմանագրային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղ. օրենսգրքով, իսկ նշված օրենսգրքի փոփոխության նախագիծ դեռևս ԱԺ չի ներկայացվել, եթե նման բան լինի, ապա դա կհակասի քաղ. օրենսգրքին, և այդ փոփոխությունը ոչ մի իրավական ուժ չի կարող ունենալ: Բացի այդ, այն կհակասի նաև ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների որոշումներին և նախադեպերին: Մանրամասն ծանոթացիˊր http://www.court.am, http://www.laws.am կայքերում………….

Նաիրա
Նաիրա
16 տարի առաջ

Հարգելի Արո, շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար, բայց այդ հարցը մեկ ուրիշ կայքում էլ էի տվել, խնդրեմˋ տեսեˊք պատասխանը.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ճի՞շտ է, որ 2010 թվականի հունվարից աշխատանքային պայմանագրերը դուրս են գալիս գործածությունից, և դրանց փոխարեն հրամաններն են գործածվելու: Կանխավ շնորհակալ եմ: Նաիրա

Հարգելի Նաիրա,

“Հայաստանի Հանրապետության Աշխատանքային Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է, նախատեսում է մի շարք փոփոխույթուններ և լրացումներ աշխատանքային օրենսգրքում, դրանցից մեկն էլ այն է, որ աշխատանքային բանավոր պայմանագրերի ինստիտուտ են առաջարկում ներդնել, այսինքն` աշխատանքային պայմանագիրը կարող է լինել բանավոր կամ գրավոր, փոխարենըˋ գործատուն պետք է ընդունի աշխատանքի ընդունման ներքին իրավական ակտ, որի բովանդակությունը իր մեջ պարունակում է աշխատանքային պայմանագրի համար այսօր պարտադիր համարվող որոշ կետեր:

Այս ամենի և ընդհանրապես նախագծին կարող եք ծանոթանալ ինչպես Ազգային ժողովի կայքից, այնպես էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքից: Հիշեցնեմ, որ սա դեռ նախագիծ է, որը ուղարկվել է Ազգային ժողով, բայց դեռ ընդգրկված չէ օրակարգում, և հարցական է ընդունել չընդունելը, առավել ևսˋ քիչ է հավանականությունը, բայց տեսականորեն չի բացառվում, որ այն կընդունվի այս տարի:
Հարգանքներով`
Լիանա Միրզոյան
“ԻնտերԿռնակ” խորհրդատվական կենտրոն

Գրիգոր
Գրիգոր
16 տարի առաջ

Նաիրա ջան, կներեք, իհարկե, բայց ես համաձայն եմ Արոյի պատասխանի հետ, մյուս կայքի պատասխանն էլ է ճիշտ, սակայն Դուք եք այստեղ հարցը մի քիչ այլ կերպ ձևակերպել, և մյուս կայքի պատասխանի մեջ ոչինչ չի ասված գրանցամատյանի հանելու մասին: Ես այսպես եմ հասկանում այդ պատասխանից, որ ուղղակի փորձում են ինչ-որ կերպ հեշտացնել մեր գործը 🙂