Ինչպե՞ս պետք է կատարվի հարկումը

Նարե.

Հարգելի կոլեգաներ, շատ ունեմ ձեր խորհրդի կարիքը: Մեր կազմակերպությունը ֆիզիկական անձանց scratch card-երի միջոցով նվերներ է բաժանել այս տարվա հունվարին: Խնդրում եմ հուշեք, թե ինչ դրույքաչափով պետք է հարկել, սովորակա՞ն սանդղակով, թե՞ 11 տոկոս: Նշեմ, որ բոլոր շահումները տրվել են ֆիզ. անձի անձնագրի պատճեի և հանձնման ընդունման ակտի հիման վրա: Արդյո՞ք հարկը պետք է հաշվել վճարված գումարից, թե՞ պետք է գտնել մի գումար, որից հարկը պահելուց հետո կստացվի նվերի արժեքը: Օրինակ, նվերի արժեքն է 37000 դրամ, հարկը պետք է լինի 37000*24.4=9028, թե՞ 37000/0.756-37000=11942:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Eternal Partners

Հարգելի Նարե, նախ անդրադառնանք Ձեր առաջին հարցին` կապված, թե որ դրույքաչափով պետք է հարկվեն տրված նվերները:
Մեր մեկնաբանությունը հետևյալն է` Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված 11% դրույքաչափը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են (Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 10 կետ 7. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս եկամտային հարկը հաշվարկում և պահում է 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:
Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 12 կետ 2. Հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե`
1) վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, և հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), անձնագրի տվյալները, Հայաստանի Հանրապետությունում բնակության հասցեն և ձեռնարկատիրական գործունեության իրականացման պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, կամ), հետևաբար պետք է հարկվի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին սանդղակով:

Ինչ վերաբերվում է, թե ինչ գումարից պետք է հաշվարկել եկամտային հարկը, ապա կասենք հետևյալը` քանի որ օրենքը սահմանում է, որ հարկային գործակալը պարտավոր է ֆիզիկական անձանց եկամուտ վճարելու աղբյուրի մոտ պահել եկամտային հարկը, ապա հետևում է, որ հարկային գործակալը ֆիզիկական անձին պետք է վճարի եկամուտ եկամտային հարկը պահելուց հետո (պետք է կատարվի հետ հաշվարկ)(Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք հոդված 12 կետ 1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:)

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել մեր Facebook-յան էջում կամ այցելել մեր ինտերնետային կայք:
Հարգանքներով` Eternal Partners Թիմ: