աշխատանք
հաշվապահական ծրագիր

«

»

Feb 17 2013

Կազմակերպությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Mariam Harutyunyan.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակներով է հարկվում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ-ն: Տվյալ ՍՊԸ-ն չի գերազանցում 58,5 միլիոնի շեմը (նոր ստեղծված կազմակերպություն է): Ունի 1 հիմնադիր, վերջինս էլ հենց հանդիսանում է ընկերության տնօրեն, այլ աշխատող չունի: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել շտապ: Կանխավ շնորհակալություն:

1 կարծիք

  1. Արա Ա.

    Տվյալ ոլորտի գործունեության համար վճարվում է հաստատագրված վճար:

    ՀՎ = ելակետային տվյալ x ուղղիչ գործակից x 2000

    Բեռնատար ավտոմեքենաներով գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ավտոմեքենայի բեռնատարողությունը` արտահայտված տոննաներով:

    Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական բեռնափոխադրումների իրականացման դեպքում կիրառվում է այդ վայրերի համար` սույն կետով (“Հաստատագրված վճարների մասին” ՀՀ օրենքի հոդված 41, կետ 2) սահմանված գործակիցներից առավելագույնը (1.9):

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: