Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
N...
N...
13 տարի առաջ

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենք,
Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

N...
N...
13 տարի առաջ

Ավտոմեքենայի գույքահարկի կիսամյակային հաշվարկ և գույքահարկի կիսամյակային վճար` կախված ձիաուժից:

Լյուդմիլա
Լյուդմիլա
13 տարի առաջ

Շնորհակալ եմ Ն. ջան, այսինքն ԱԱՀ -ն գումարվում է մեքենայի արժեքին և ծա՞խս է ճանաչվում, իսկ մեքենայի մաշվածություն հաշվարկում են: Եթե հնարավոր է, կգրե՞ք ինչ ձևակերպումներ պետք է տալ: Շնորհակալություն:

N...
N...
13 տարի առաջ

Գնելու դեպքում` դտ.1114 կտ.52151,
մաշվածքը` դտ.7132 կտ.1124 կամ դտ.8133 կտ.1124,
օգտակար ծառայության ժամկետն էլ կարող եք սահմանել 5 տարի: