Եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե կազմակերպությունը ծառայություններ է մատուցում ոչ ռեզիդենտին, և նախորդ տարվա հասույթը չի կազմել 58.35 մլն դրամ, այդ դեպքում արդյո՞ք կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող է հանդիսանում: Եթե այո, այդ դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիմում ներկայացնել ՀՏ ԱԱՀ-ով հարկվելու համար, քանի որ ոչ ռեզիդենտին մատուցվող ծառայությունները հարկվում են 0-յական դրույքաչափով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լյուդմիլա

Իհարկե ճիշտ է ԱԱՀ վճարող համարվելու համար դիմում գրել, քանի որ հետո կարող եք ձեր կուտակած ԱԱՀ-ի գումարները հաշվանցել այլ հարկային պարտավորությանը:

N

Այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք տարբերակ եք երկու շատ նուրբ հարցեր:
1. Եթե դուք ծառայություն եք մատուցում արտասահմանյան ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դուք հարկվելու եք ոչ թե 0-ական տոկոսադրույքով, այլ 20 տոկոս տոկոսադրույքով
2. Եթե դուք ծառայություններ եք մատուցում ՀՀ տարածքից դուրս, ապա կհարկվեք 0 տոկոս տոկոսադրույքով
3. Անկախ ամեն ինչից կարող եք ձեռբերումների մասով կատարել դեբետագրում
4. Եթե ուզում եք հարկվել 0-ական տոկոսադրույքով, ապա պետք է ապացուցեք, որ ծառայությունների մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունը չէ, այսինքն համաձայն ԱԱՀ օրենքի 16 հոդվածի 8 կետի համաձայն ԱԱՀ -ով չեն հարկվում այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում
5. Այ ամենի համար դուք պետք է պատրաստեք մի ամբողջ տարբեր փաստաթղթերի փաթեթ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԱԱՀ 20 ՏՈԿՈՍ, ԻՍԿ ԵԹԵ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՅՑ ԵՔ ՏՎԵԼ 0-ԱԿԱՆ ՀԱՐԿՎՈՂ ՄԱՍՈՒՄ, ԱՊԱ ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՅԴ ԳՈՒՄԱՐԻ 60 ՏՈԿՈՍԸ ՈՐՊԵՍ ՏՈՒԳԱՆՔ ՀԱՐԿԸ ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: