Հաշվապահի օրացույց, 2010թ. մարտ
Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`8/02/2010Անհրաժեշտ |
| Ե | Ե | Չ | Հ | Ու | Շ | Կ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | 31 |
1 մարտի
Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ
- Անհատ ձեռնարկատերերի և նոտարների 2009թ. տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ
- Անհատ ձեռնարկատերերի և նոտարների 2009թ. տարեկան ճշգրտված պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման վերջնաժամկետ
Հաստատագրված վճարի հայտարարություն
- 2010թ. մարտ ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
Բնապահպանական և բնօգտագործման վճարներ
- 2009թ. տարեկան բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունների հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ
- 2009թ. տարեկան բնապահպանական և բնօգտագործման վճարների վճարման վերջնաժամկետ
Աշխատանքի տեսչության հաշվետվություն
- Աշխատողների թվի, աշխատավարձի չափի, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի թվի և մասնագիտական հիվանդությունների թվի մասին հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ
5 մարտի
Շահութահարկի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա ընթացքում ոչ ռեզիդենտից գանձված շահութահարկի գումարների բյուջե վճարման վերջնաժամկետ
Վիճակագրական ծառայության տեղեկություններ
- 2010թ. փետրվար ամսվա համար վիճակագրական ծառայություն տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ
15 մարտի
Ակցիզային հարկի հաշվարկի ներկայացում
- 2010թ. փետրվար ամսվա ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
Ակցիզային հարկի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետ
Հաստատագրված վճարի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ
Սոցիալական վճարների վճարում
- Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից 2010թ. փետրվար ամսվա համար նվազագույն սոցիալական ապահովության վճարների վճարման վերջնաժամկետ
Հաստատագրված վճարի հայտարարության ներկայացում
- 2010թ. փետրվար ամսվա վիճակախաղի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
- 2010թ. փետրվար ամսվա ավտոտեխսպասարկման կայանների գործունեության սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
- 2010թ. փետրվար ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
Հաստատագրված վճարի տեղեկությունների ներկայացում
- Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից 2010թ. փետրվար ամսվա ընթացքում իրենց կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
- 2010թ. փետրվարին առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում գործունեություն իրականացնողների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
Ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարում
- 2010թ. առաջին եռամսյակի եկամտահարկի կանխավճարի կամ նվազագույն եկամտահարկի գումարի վճարման վերջնաժամկետ
- Ահատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2010թ. փետրվար ամսվա եկամտահարկի վճարման վերջնաժամկետ
22 մարտի
Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ներկայացում
- 2010թ. փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
Ավելացված արժեքի հարկի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետ
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացում
- Գործատուների (բացառությամբ մինչև 5 վարձու աշխատող ունեցողների) 2010թ. փետրվար ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում
- Գործատուների կողմից 2010թ. փետրվար ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման վերջնաժամկետ
Եկամտահարկի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված եկամտահարկի վճարման վերջնաժամկետ
- Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց 2010թ. փետրվար վճարած եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի վճարման վերջնաժամկետ
25 մարտի
Տեղեկություններ ստացված և դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ
- 2010թ. փետրվարին դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ
Շահութահարկի վճարում
- 2010թ. փետրվար ամսվա շահութահարկի կանխավճարի կամ նվազագույն շահութահարկի ամսական գումարի վճարման վերջնաժամկետ
Ծխախոտի, բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարի վճարում և հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացում
- Բենզին և դիզելային վառելիք ներմուծողների կողմից 2010թ. փետրվար ամսվա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
- Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար 2010թ. փետրվար ամսվա հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
- Բենզին և դիզելային վառելիք ներմուծողների կողմից 2010թ. փետրվար ամսվա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ
- Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար 2010թ. փետրվար ամսվա հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ
31 մարտի
Հաստատագրված վճարի հայտարարություն
- 2010թ. ապրիլ ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
- 2010թ. ապրիլ ամսվա տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով ելակետային տվյալների հայտարարության ներկայացման վերջնաժամկետ
- 2010թ. երկրորդ եռամսյակում ավտոտրանսպորտային գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
Սոցիալական ապահովության հիմնադրամ
- 2009թ-ի համար ընթացիկ անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՕՐԱՑՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ
ԱՐՏԱԿԱՐԳ ԳԱՂԱՓԱՐ Է, ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՅՍ ՍԱՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՏՔԸ ԵՎ ԱՄԵՆ ՕՐ ՆԿԱՏՎՈՂ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՀԻԱՆԱԼԻ Է
Իրոք, հիանալի մտահղացում է ոչ միայն հաշվապահի օրացույցը, այլ նաև կայքը: Կայքի համար առանձին շնորհակալություն ստեղծողներին և շահագործողներին)))
Շատ մատչելի և համոզիչ հարցերով և պատասխաններով հագեցված գերազնց կայք է:
Շնորհակալություն Ձեր բազմաչարչար աշխատանքի համար:Ձեր կայքը փրկություն է մեր հանրապետության այժմյան խրթին և խուճուճ օրենքները հասկալու համար:
ԱՆչափ շնորհակալ եմ:)
Շաաաաաաաաաաաաատ լավ կայք է….ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Շատ օգտակար և մատչելի կայք է: Ողջունում եմ նման մտահղացումը և դրա իրականացումը:
Հայաստանում էլ գարուններ կգան,կբացվի վարդը: Այս կայքը հուսով և ուրախությամբ ընդունեցի:Շնորհակալություն:
Շատ լավ գաղափար էր այս կայքը ստեղծելու հարցում, շնորհակալություն այս ամենի համար:
shat lav kayq e, shnorhakalutyun stexcoxnerin
շատ լավ սայտ է շնորհակալ եմ ստեղծողներից ցանկանում եմ ավելի բեղնավոր աշխատանք
Շնորհակալ ենք բոլորին.