«

»

Jul 11 2013

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին

Armen.

Բարև Ձեզ:
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 կարծիք

  1. Accountant.am

    Որքանով տեղյակ եմ, կազմակերպությունները վարկեր և փոխառություններ տրամադրելու իրավունք չունեն:

  2. Tehmine

    Հարգելի Հարություն, կազմակերպությունը վարկ տրամադրելու իրավունք չունի, իսկ փոխառություն տրամադրելու իրավունք ունի, նույնիսկ այլ արժույթով, եթե իհարկե ունի արժութային դրամակղ:
    Հարգելի Արմեն, եթե ժամկետը լրացել է, բայց գումարը չի մարվել, կարող եք երկարացնել կողմերի համաձայնությամբ: Եվ կարելի էլի տրամադրել փոխառություն, ուրիշ պայմանագրով:
    Թղթակցումը կարծես թե ԴՏ235 Կտ251

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...