Ձևավորվում է հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտը

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների և հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության և նշանակման և նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը: Գործադիրը ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել է մինչև մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը։ Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ակնկալվում է, որ որոշման շնորհիվ կկանոնակարգվեն հարկային ներկայացուցիչների նշանակմանն առնչվող խնդիրները։ Իր ընդունած որոշումներով գործադիրը ուժը կորցրած է ճանաչել նախկինում կայացրած որոշումներից երեքը, ինչի արդյունքում հստակեցվելու են հարկային մարմին հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի և տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը, ոչ ռեզիդենտների շահաբաժինների հարկման գործընթացը։

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները