Հաշվապահի օրացույց, 2010թ. ապրիլ

Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`1/03/2010Անհրաժեշտ |
Ապրիլ 2010

Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30

5 ապրիլի

Շահութահարկի վճարում

  • 2010թ. Մարտ ամսվա ընթացքում ոչ ռեզիդենտից գանձված շահութահարկի գումարների բյուջե վճարման վերջնաժամկետ

Վիճակագրական ծառայության տեղեկություններ

  • 2010թ. մարտ ամսվա համար վիճակագրական ծառայություն տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ

15 ապրիլի

Շահութահարկի հաշվարկի և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում

  • 2009թ. տարեկան շահութահարկի հաշվարկի և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ

Ակցիզային հարկի հաշվարկի ներկայացում

  • 2010թ. մարտ ամսվա ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Ակցիզային հարկի վճարում

  • 2010թ. մարտ ամսվա ակցիզային հարկի վճարման վերջնաժամկետ

Հաստատագրված վճարի հայտարարության ներկայացում

  • 2010թ. մարտ ամսվա վիճակախաղի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. մարտ ամսվա ավտոտեխսպասարկման կայանների գործունեության սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. մարտ ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. առաջին եռամսյակում առևտրի իրականացման վայրերում և առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող (Երևան քաղաքում 7մ², այլ վայրերում 10մ² մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող) կրպակների միջոցով իրականացվող առևտրային գործունեության սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. առաջին եռամսյակի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ

Հաստատագրված վճարի տեղեկությունների ներկայացում

  • Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից 2010թ. մարտ ամսվա ընթացքում իրենց կողմից իրացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. մարտ ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առևտրի իրականացման վայրում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ

Սոցիալական վճարների վճարում

  • Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից 2010թ. մարտ ամսվա համար նվազագույն սոցիալական ապահովության վճարների վճարման վերջնաժամկետ

Հաստատագրված վճարի վճարում

  • 2010թ. մարտ ամսվա հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ

Տարեկան եկամուտների մասին հաշվարկ

  • 2009թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ

  • Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից 2009 թ-ին ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ֆինանսական հաշվետվությունների և իր գործունեության մասին հաշվետվության ներկայացում

  • Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների 2010թ. տարեկան եկամուտների մասին հայտարարագրի, ֆինանսական հաշվետվությունների և իր գործունեության մասին կամայական հաշվետվության ներկայացում

Ֆիզիկական անձանց եկամտահարկի վճարում

  • Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց 2010թ. մարտ ամսվա եկամտահարկի վճարման վերջնաժամկետ

20 ապրիլի

Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ներկայացում

  • 2010թ. մարտ ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. առաջին եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Ավելացված արժեքի հարկի վճարում

  • 2010թ. մարտ ամսվա համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետ
  • 2010թ. առաջին եռամսյակի համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարման վերջնաժամկետ

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացում

  • Գործատուների (բացառությամբ մինչև 5 վարձու աշխատող ունեցողների) 2010թ. մարտ ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարում

  • Գործատուների կողմից 2010թ. մարտ ամսվա պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարման վերջնաժամկետ

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություն

  • Եռամսյակի յուրաքանչյուր ամսում մինչև 5 վարձու աշխատող ունեցող գործատուների կողմից 2010թ. առաջին եռամսյակի պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

Եկամտահարկի վճարում

  • 2010թ. մարտ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված եկամտահարկի վճարման վերջնաժամկետ
  • Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց 2010թ. մարտին վճարած եկամուտներից պահված (գանձված) եկամտահարկի վճարման վերջնաժամկետ

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ

  • 2010թ. առաջին եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունները բնապահպանական մարմին գրանցման ներկայացնելու վերջնաժամկետ

26 ապրիլի

Շահութահարկի վճարում

  • 2009թ. տարեկան շահութահարկի վճարման վերջնաժամկետ
  • 2010թ. մարտ ամսվա շահութահարկի կանխավճարի կամ նվազագույն շահութահարկի ամսական գումարի վճարման վերջնաժամկետ

Տեղեկություններ ստացված և դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ

  • 2010թ. մարտին դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. առաջին եռամսյակում դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման վերջնաժամկետ

Գույքահարկի հաշվարկների ներկայացում ՀՀ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին

  • Կազմակերպությունների 2010թ. առաջին եռամսյակի գույքահարկի հաշվարկների ներկայացման վերջնաժամկետ

Հողի հարկի վճարում

  • Կազմակերպությունների 2010թ. հողի հարկի տարեկան գումարներից առաջին եռամսյակի հողի հարկի վճարման վերջնաժամկետ

Ծխախոտի, բենզինի և դիզելային վառելիքի հաստատագրված վճարի վճարում և հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացում

  • Բենզին և դիզելային վառելիք ներմուծողների կողմից 2010թ. մարտ ամսվա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ
  • Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար 2010թ. մարտ ամսվա հաստատագրված վճարի վճարման վերջնաժամկետ
  • Բենզին և դիզելային վառելիք ներմուծողների կողմից 2010թ. մարտ ամսվա շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ
  • Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար 2010թ. մարտ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետ

Բնապահպանական և բնօգտագործման վճարներ

  • Բնապահպանական մարմինների կողմից գրանցված 2010թ. առաջին եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու վերջնաժամկետ

30 ապրիլի

Հաստատագրված վճարի հայտարարություն

  • 2010թ. մայիս ամսվա առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
  • 2010թ. մայիս ամսվա տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով ելակետային տվյալների հայտարարության ներկայացման վերջնաժամկետ

Tags: ,

1 կարծիք

Կարինե
Apr 25, 2010 at 19:18

2010թ. առաջին եռամսյակում առևտրի իրականացման վայրերում և առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող (Երևան քաղաքում 7մ², այլ վայրերում 10մ² մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող) կրպակների միջոցով իրականացվող առևտրային գործունեության սահմանային չափերի վերաբերյալ հայտարարությունների ներկայացման վերջնաժամկետ
Հարց- Իսկ այս օրենքը ուժը չի կորցրել? /շնորհակալություն/


 

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank