Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ

Varduhi.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Կալանքի տակ լինելը կապ չունի, վճարումները կարող եք կատարել ցանկացած այլ բանկից:

Ավետիս

Հարգելի Վարդուհի, ՏՀՏ առաջնորդվելով ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ ենթակետի` Հարկերը ժամանակին չվճարելը.
Հարկերը սահմանված ժամկետներում չվճարելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով: Վարչական ակտը գրվում է խախտում կատարած անձի անունով, որը չեք կարող վճարել ընկերության դրամարկղից կամ բանկային հաշիվներից: Ինչ վերաբերում է Արթուրի պատասխանին, այո կալանքը կապ չունի, վճարումը կարող եք կատարել նաև նույն բանկում, քանի որ ընկերության հաշիվներն են կալանքի տակ, ոչ խախտում կատարողինը: