Զբոսաշրջային գործունեություն

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էռնեստ

1. ԱՁ-ով կնիք ունենալը կամ նոտարով պայմանագիր կնքելը Ձեր ընտրությամբ է` հաշվի առնելով ձեր միջազգային գործընկերների պահանջները, օրենքը չի պարտադրում:
2. Եթե փաստաթղթերը ռուսերենից կամ անգլերենից տարբերվող լեզուներով են, ապա պետք է ունենաք հայերեն թարգմանված տարբերակները, տես Հարկերի մասին ՀՀ օրենքը:
3. ՀԴՄ-ի գլխավոր նախապայմանը կանխիկ դրամ ընդունելն է:

099075076 Էռնեստ

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ

Հարգելի Էմիլի, Ձեր նշած 2 հարցին պատասխանենք, որ ՀՀ-ում աշխատանքային լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ Է: Հետևավաբար, անկախ գնրդի/մատակարարի հետ կնքվող օտարալեզու հաշիվ-ապրանքագրերից, պետք է նաև կազմել և տրամադրել հայալեզու հաշիվ ապրանքագիր: Կարելի է այսպես ասել` օտարալեզու կազմելն ու տրամադրելը Ձեր գործն է, կարող եք տալ, կարող եք ոչ, իսկ Հայալեզուն պարտադիր է:
Խուսափեք ավելորդ տուգանքներից:

Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ,
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20