«

»

Aug 25 2014

Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք:
Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

9 կարծիք

Skip to կարծիք form

  1. Raz

    Այո, կարող է, պայմանագրի մեջ անպայման պետք է նշվի, որ փոխառությունը տրվում է անտոկոս ու անժամկետ:

  2. karo

    Կարող եք գրել անտոկոս, բայց չգրեք անժամկետ, գրեք օրինակ 5 տարով, հետո համաձայնագրով երկարացրեք, եթե մինչ այդ չի մարվել, քանի որ համաձայն 2002թ 2052 կառավարության որոշման 4 կետի` եթե ժամկետ չի նշվում, ապա մարման ժամկետ էհամարվում գործարքի 60-րդ օրը և 21-22 կետի համաձայն դրանից մեկ տարի անց այն դառնում է անհուսալի կրեդիտորական պարտք, այսինքն հարկային իմաստով ՓԲԸ-ն պետք է եկամուտ ճանաչի այն և դրանից շահութահարկ վճարի:

    1. Սոնա

      Բարև Ձեզ: Ձեր կողմից նշված որոշման լինքը կուղարկեք որ խնդրեմ, առլիս-ում չի գտնվում Ձեր նշված տվյալներով որոշում:

  3. Կարեն

    Կարդացեք քաղ. օրենքի 778-885 հոդվածները:
    Իրավաբանական անձանց ֆիզիկական անձի կողմից տրամադրվող փոխառություն անտոկոս չի կարող լինել:

  4. Կարեն

    ԳԼՈՒԽ 46. ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
    Հոդված 877. Փոխառության պայմանագիր
    1. Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք:
    Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
    2. Օտարերկրյա արժույթը եւ արժութային արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են փոխառության պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 142, 143 եւ 356 հոդվածների կանոնների պահպանմամբ:
    Հոդված 878. Փոխառության պայմանագրի ձեւը
    1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
    2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի եւ դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
    3. Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
    Հոդված 879. Փոխառության պայմանագրի տոկոսները
    1. Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը եւ հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
    2. Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
    3. Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն
    այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`
    1) քաղաքացիների միջեւ փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով եւ այն կապված չէ կողմերից որեւէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
    2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:
    (879-րդ հոդվածը փոփ. 20.03.06 ՀՕ-41-Ն օրենք)
    Հոդված 880. Փոխառուի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը
    1. Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում
    եւ կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
    Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    2. Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:
    Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ
    վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ
    փոխառության պայմանագրով:
    3. Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
    (Հոդված 880-ը լրացվ. 17.06.08 ՀՕ-126-Ն)
    Հոդված 881. Փոխառուի կողմից փոխառության պայմանագիրը խախտելու հետեւանքները
    1. Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչեւ գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
    Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
    2. Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի
    պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:
    Հոդված 882. Փոխառության պայմանագիրը վիճարկելը
    1. Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
    2. Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի եւ փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:
    3. Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:
    Հոդված 883. Փոխառուի պարտավորության ապահովման կորստի հետեւանքները
    Փոխառուի կողմից փոխառության պայմանագրով նախատեսված փոխառության գումարը վերադարձնելու պարտավորության ապահովման պարտականությունները չկատարելու, ինչպես նաեւ նման ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման այնպիսի հանգամանքներում, որոնց համար փոխատուն պատասխանատվություն չի կրում, վերջինս իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը եւ վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    Հոդված 884. Նպատակային փոխառություն
    1. Եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը:
    2. Փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք
    ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը եւ
    վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
    Հոդված 885. Պետական փոխառության պայմանագիր
    1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս
    Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը:
    2. Պետական փոխառությունները կամավոր են:
    3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:
    4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում:
    5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար
    կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ:
    Հոդված 886. Փոխառության պարտավորությամբ պարտքի նորացումը
    1. Կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ:
    2. Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման
    վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) եւ փոխառության պայմանագիր
    կնքելու համար նախատեսված ձեւով (հոդված 878):

  5. Աննա

    Ես ավելի քան 10 տարի է ձևակերպում եմ անտոկոս փոխառություն, տնօրենը առանց տոկոս գումարներ է տալիս ՍՊԸ-ին, բյուջեի և այլ ստուգումների ժամանակ ոչ մի անգամ խնդիր չի առաջացել , նույնիսկ չեն հարցրել` ինչու՞ եմ անտոկոս փոխառություն ձևակերպել:

  6. Ամալյա

    Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
    ՊՈԱԿ-ները կարո՞ղ են փոխառության պայմանագիր կնքել: Կանոնադրության մեջ այդ մասին ոչինչ նշված չէ:

  7. Ռեալ Հաշվապահ Որակավորված հաշվապահական Գրասենյակ

    Քաղ. օրենսգիրքը ուղղակիորեն ասում է տոկոս սահմանելու մասին։ Պարզ իրավական հարցով սա կարգավորվում է. Գրեք 0 տոկոսով պայմանագրում, ոչ թե անտոկոս։ Տոկոս այդպիսով սահմանում եք չխախտելով ոչ մի օրենք կամ կետ։

  8. Գևորգ

    Հիմնադիրը, լինելով տնօրեն, կարող է փոխառություն տալ ՍՊԸ-ին:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...