Տաբելի վերաբերյալ

Արփինե.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ
առաջին անգամ եմ 24 ժամյա աշխատանքային գրաֆիկով աշխատողների տաբելը և աշխատավարձը գրելու: Խնդրում եմ ով տեղյակ է բենզակայանի հաշվապահության առանձնահատկություններին արձագանքի: կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Արփինե ջան, ես ունեմ նման կազմակերպություններ, և լուծել եմ այս խնդիրը հետևյալ կերպ, նախ եթե ուզում ես խախտում չանես, պիտի լինի առնվազն 3 սմեն, իսկ աշխատաժամանակյի մեջ մտցրել եմ ոչ թե 1, ինչպես շատերն են անում, այլ 5 ընդմիջում 2 ժամանոց, այսպիսով պահպանվել է ամեն մի աշխատողի շաբաթական 48 ժամը 🙂 Քանի որ գազալցակայանները և բենզալցակայանները չեն մտնում կառավարության 24 ժամյա այդ ցուցակի մեջ:

Գրիգոր

Հա հետևաբար ել ինչքան աշխատի այդքան ել կգրես տաբելի մեջ, եվ աշխ. նույնպես, ես նման կերպ եմ վարվում , միգուցե ուրիշ ելք ել հուշեն:

Արփինե

Բարև, հարգելի Գևորգ: Շնորհակալություն արձագանքիդ համար: Մի հարց. ընդմիջումները պայմանագրով ամրագրե՞մ, ես ճի՞շտ հասկացա, իսկ տաբելում յուրաքանչյուր աշխատողի օրականը գրեմ 8 ժամ ամեն օ՞ր, թե՞ 1 օրը գրեմ 24 ժամ, 2 օր բացակա:

Նախապես շնորհակալ եմ:

Գրիգոր

Հարգելի Հակտեդ, այստեղ մարդիկ հարցեր են տալիս ակնկալելով պատասխաններ այլ ոչ թե գովազդ: Այո Արփինե ջան , դե եթե արդեն լինում է 3 սմեն, դե էսպես ասեմ, դիր հաշվի, ու ենքան պերերիվ դիր որ հերիքի ժամերդ ու խախտում չանես 🙂 Ես եդպես եմ անում, ու ցանկացած մարմնի ներկայացուցչի հետ ել կարող եմ վիծել որ ճիշտ եմ, քանի որ օրենքը սահմանափակում չի դնում ընդմիջումների քանակի մեջ: