Ինչու՞ փողից հոտ չի գալիս

Հրապարակող`Accountant.am,ամսաթիվ`22/03/2010Պատմություն |

Վեսպասիանոս

Բոլորին քաջ ծանոթ է “деньги не пахнут”` “փողից հոտ չի գալիս” արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել:

Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ:

Օբյեկտիվության համար պետք է նշել, որ Վեսպասիանոսը, ժամանակակից լեզվով արտահայտվելով, “կշռված հարկային քաղաքականություն” էր վարում` հետևելով, որ տուրքերը չսնանկացնեն մարզերը, իսկ դրամը գանձարան մտնի ոչ այդքան ծանր հարկերի շնորհիվ:

Վեսպասիանոս

Վեսպասիանոսի նորամուծություններից էր “լատրինաների”` հասարակական զուգարանների հարկը, որը Հռոմի համար չլսված բան էր: Պատմությունը Վեսպասիանոսին վերագրում է արտասովոր հնարամտություն և արտակարգ հումորի զգացում, ինչը մի անգամ չէ, որ օգնության է հասել իրեն: Այդպես եղավ նաև այն ժամանակ, երբ իր որդին` Տիտոսը, մինչև հոգու խորքը վրդովված գումար վաստակելու այդքան անպատշաճ եղանակով, դիմեց հորը իր բողոքներով: Մի փոքր անգամ չշփոթվելով` կայսրը նույն պահին ստիպեց որդուն հոտ քաշել այդ հարկից ստացված փողից և հարցրեց, արդյոք հոտ է գալիս դրանից: Ստանալով բացասական պատասխան` Վեսպասիանոսը զարմացած նկատեց. “Տարօրինակ է, չէ՞ որ դրանք մեզից են”: Այսպես, “մեզի հարկը” առաջացրեց այսօր էլ ամենահայտնի արտահայտություններից մեկը` “non olet pecunia” ` “փողից հոտ չի գալիս”:

Աղբյուր` accountant.am

Tags:

1 կարծիք


[...] պատասխանը մարդկությունը փնտրում էր շատ երկար ժամանակ: Հռոմեական հարկման համակարգի օրինակը այս պատասխանը փնտրելու փուլերից մեկն է: [...]


 

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:

Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.

Development: Babken Juharyan, Ara Ananyan

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank