ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, այնուհետև վաճառել է այն

Հ.Ա.

Հարգելի հաշվապահներ,
ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա 10 մլն դրամով (ներառյալ ԱԱՀ-ն), ԱԱՀ-ն միացրել է արժեքին ու ամորտիզացրել, այնուհետև վաճառել է նշված ավտոմեքենան 7 մլն դրամով, մնացորդային արժեքը եղել է 8 մլն դրամ: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ տվյալ դեպքում, և շահութահարկի ու ԱԱՀ-ի տեսանկյունից ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Մնացորդային արժեքը բաժանում եք 6-ի, որպեսզի ստանաք ԱԱՀ, որը պիտի ավելացում տաք` ԱԱՀ հաշվարկի մեջ, իսկ վաճառքի ԱԱՀ` 5243 վճարեք:
Մեքենա գնելու ժամանակ տվել եք հետևյալ ձևակերպումերը`
դ. 111 կ 521 (ներառյալ ԱԱՀ գումարը)
դ. 521 կ 252
Վաճառքի դեպքում`
դ.221 կ. 611
դ.221 կ. 5243
դ. 226 կ. 111 (ԱԱՀ-ի գումարը, որը պիտի ավելացում տաք)
դ 713 կ. 111

Հ.Ա.

Շնորհակալ եմ պատասխանի համար:

Իսկ շահութահարկով ի՞նչ գումար պետք է նվազեցնեմ, եթե մնացորդային արժեքից էժան ենք վաճառել, ո՞ր գումարը ծախս կընդունվի:

Եվա

Ձեր դեպքում ոչ թե շահույթ է, այլ վնաս: 7 000 000 * 5 / 6 – 8 000 000 * 5 / 6