«

»

Jun 27 2014

Նոր մանրամասներ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ

Այսուհետ բոլոր խանութները պետք է հսկիչ դրամարկղերի կտրոնների վրա տպագրեն ոչ միայն գնումների արժեքը, այլ նաև բոլոր ապրանքների անունները: Նման որոշում ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խոշոր խանութներն այս հարցը լուծել են և գնումներ կատարելուց առանձին թերթիկի վրա ապրանքների անունները գրվում են, սակայն դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկղային սարքի հիշողություն:
«Նոր սերնդի ՀԴՄ-ներ. նշանակում է, որ ապրանքի անունն էլ է տպվելու, ոչ թե գումարը միայն, սա շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Իսկ ժամանակային առումով օրենքը գործելու է հետևյալ սկզբունքով` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոնի վրա պետք է ապահովեն ապրանքի անվան առկայությունը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը, մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ ավելի պակաս հարկ վճարողները:

Աղբյուր`Ebank.am

1 կարծիք

  1. Manuk

    Խնդրում եմ գրել, թե կառավարության որ որոշումով է ամրագրված դա:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: