Բենզալցակայանը աշխատում է 24 ժամ

Gohar.

Բենզալցակայանը աշխատում է 24 ժամ:Ունի 3 աշխատող(այսինքն մի հոգին մեկ օր աշխատում է 2 օր տանն է) և ամեն մեկը վարձատրվում է60000 /վաթսուն հազար/ դրամով;Խնդրում եմ պատասխանեք ինչպես գրեմ աշխատավարձի ցուցակը և տաբելը,որպեսզի աշխատանքային օրենսգրքի կանոնները չխախտեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Բարև Գոհար ջան,եթե ուշադիր նայես արծարծվող հարցերին,կտեսնես,որ տաբելի հարցն արդեն քննարկվել է մի 2 անգամ,բավական մանրամասն,իսկ ինչ վերաբերում է աշխատավարձին,ես ինչպես հասկացա այդ աշխատողները հաստիքային աշխատավարձով են,հետևաբար կայուն 60000-ից պետք է պահես 3% և եկամտահարկ,ինչպես նաև առանձին հաշվես գործատուի սոցը:

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Ստացվում է,որ ամեն մի աշխատողի համար աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընդացքում կազմում է 56 ժամ,դա արդեն խախտում է,այն չպետք է ավել լինի 48 ժամից:Նայիր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139 հօդվածի պահանջները:

Տաթևիկ

Բարև Ձեզ դուք պետք է ունենալ առնվազը 4 աշխատող, որպեսզի շաբաթական 48 ժամը չգերազանցի,հոդված 139, իսկ վճարումը պետք է կատարել համապատասխան օրենսգրքի, ժամային հաշվարկ ՀՀ ԱՕ հոդված 148, որտեղ գիշերային ժամերը վճարվում է համապատասխան ՀՀ ԱՕ հոդված 184:

Աննա

Իսկ ինչպե՞ս հաշվել աշխատավարձը շաբաթական 24 ժամյա աշխատանքի դեպքում, ենթադրենք հաստիքն 60000 է : 8 Ժամ նորմալ,8 ժամ արտաժամյա, 8 ժամ գիշերայի՞ն, թե՞ շաբաթական 48 ժամի դեպքում: