Արձակուրդայինի հաշվարկ

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արձակուրդայինը հաշվելիս միջին օրական աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30.4 գործակցի վրա: Արդյո՞ք այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար՝ անկախ նրանից 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
27 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ծովինար

Բարև, Աննա ջան: Ոչ, նույնը չեն: Հնգօրյա աշխատանքայինի ժամանակ բաժանում ենք 21,7-ի, իսկ վեցօրյա աշխատանքայինի ժամանակ՝ 26,1-ի:

Արփինե

Հարգելի Աննա, կարդացեք Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը, և ամեն ինչ պարզ կդառնա:

Աննա

Ամենամյա արձակուրդի համար գործատուն վարձու աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է վարձու աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի են առնվում աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները (այդ թվում` լրավճարներ, հավելավճարներ, պարգևատրումներ, միանվագ վճարները (բացառությամբ` օգնության գումարների)), որոնք կիրառվում են տվյալ գործատուի մոտ` անկախ վճարման աղբյուրներից (բացառությամբ` այն պարգևատրումների, որոնք տվյալ գործատուի տնտեսական կամ այլ գործունեության տարեկան արդյունքների հիման վրա այլ գործատուներ տվել են տվյալ գործատուի մոտ վարձու աշխատող անձանց): Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով մեկ ամսվա միջին օրացուցային օրերի թվի վրա (30.4): Միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է օրենքով սահմանված կարգով:

Այն դեպքերում, երբ տրամադրվում է չօգտագործված արձակուրդ նախորդ տարվա համար, ապա այդ արձակուրդի վարձատրությունը հաշվարկվում է արձակուրդ մեկնելու ամսվան նախորդող 12 ամսվա միջին վաստակից (այլ ոչ թե` նախկին աշխատանքային տարվա այն ժամանակաշրջանի վաստակից, երբ առաջացել է արձակուրդ գնալու իրավունքը).

Ամենամյա արձակուրդի (կամ չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցման գումարների) հաշվարկը կատարվում է հետևյալ կարգով` ամենամյա արձակուրդին նախորդող 12 ամսվա աշխատավարձի ընդհանուր գումարը բաժանվում է 12-ի վրա (հաշվի առնելով առանց աշխատավարձի պահպանման ժամանակաշրջանը), ստացված գումարը բաժանվում է 21.3 գործակցի (5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) կամ 25.4 գործակցի (6-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում միջին ամսական աշխատանքային օրերի քանակ) վրա և ստացված միջին օրական աշխատավարձը բազմապատկվում է հերթական արձակուրդի օրերի քանակով:

Աննա

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Անչափ շնորհակալ եմ սիրելի Ծովինար, Արփինե և Աննա օգնության համար:

Անդրանիկ

Եթե աշխատողը նախորդ 12 ամիսներին լրիվ չի աշխատել, կան ամիսներ, որ բյուլետեն կամ արձակուրդ է ունեցել, ապա միջին ամսական աշխատավարձը հաշվելու համար ավելի շա՞տ եմ հետ գնում, թե՞ վերցնում եմ նախորդ ամիսների միայն լրիվ աշխատած ամիսները, օրինակ՝ 8 ամիս, և գումարը բաժանում 8-ի:

Մերի

Հարգելի Աննա, 30.4 գործակիցը նույնն է թե հնգօրյա և թե վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար, իսկ Ծովինարի նշած գործակիցները գործել են, եթե չեմ սխալվում, մինչև 2006թ., այնուհետև մտցվել է միասնական 30.4 գործակից:

Նաիրա

Հարգելի Աննա, արձակուրդայինը հաշվելիս միջին օրական աշխատավարձը ստանալու համար պետք է բաժանել 30,4 գործակցի վրա: Այդ գործակիցը նույնն է բոլոր աշխատողների համար՝ անկախ նրանից 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով են աշխատում: Կարող եք բացել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ հստակ նշվում է՝
3. Միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը):

Հասմիկ

Հարգելի Աննա, նշված 30,4 գործակիցը նույնն է բոլորի համար, իսկ վերը նշված գործակիցները արդեն գործածությունից դուրս են եկել:

Անահիտ

Արձակուրդայինը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին 12 լրիվ ամիսների ընթացքում աշխատողին վճարված ամենամսյա աշխատավարձի ընդհանուր գումարը 12-ի բաժանելու միջոցով: Եթե 12 լրիվ ամիսներ չեն ձևավորվում, ապա ավելի հետ չեն գնում, Անդրանիկ, այլ վերցնում են մնացած ամիսների աշխատավարձը (ենթադրենք 8) և բաժանում այդ ամիսների թվի վրա (8-ի), եթե 12 ամիսների ընթացքում ընդհանրապես լրիվ ամիս չի ձևավորվում, ապա վերցնում են վերջին 1 լրիվ ամսվա աշխատավարձի դրույքաչափը: Իսկ միջին օրականը՝ 30,4-ի բաժանելով:

Իսկ ինչ վերաբերում է հնգօրյա և վեցօրյա աշխատանքային շաբաթներին, ապա դրանք միջիններ հաշվարկելիս հաշվի են առնվում, երբ աշխատողը 12 ամսից ավել չի աշխատել, և 1 լրիվ ամիս չաշխատած անհրաժեշտություն է առաջացել հաշվարկել նրա միջին աշխատավարձը: Այս դեպքում միջին օրական աշխատավարձը հաշվարկելու համար աշխատողի համար այդ ժամանակահատվածում հաշվարկված աշխատավարձը բաժանվում է աշխատանքը սկսելու և ավարտելու ժամանակահատվածում ընկած օրացուցային օրերի բաժանելու միջոցով, իսկ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է 30,4-ով բազմապատկելու միջոցով, եթե աշխատողը աշխատել է 1 լրիվ աշխատանքային շաբաթվա օրեր և ավելի, և 21-ով բազմապատկելու միջոցով, եթե այդ օրացուցային օրերը պակաս են 5-ից հնգօրյակի դեպքում, և 25,2-ով, եթե այդ օրացուցային օրերը պակաս են 6-ից վեցօրյակի դեպքում:

Անդրանիկ

Շնորհակալ եմ, Անահիտ ջան:

Նելլի

Հարգելի Անահիտ, խնդրում եմ օգնել ինձ:

Ես աշխատել եմ 01.04.2009թ.-ից ու առաջին 3 ամիսը (ամսական) ստացել 80 հազար դրամ, հաջորդ եռամսյակում՝ 100 հազար դրամ, յոթերորդ ամսից մինչ այժմ՝ 150 հազար դրամ (խոսքը առձեռն գումարի մասին է), ինչպես նաև արձակուրդ եմ գնացել հոկտեմբեր ամսին մեկ շաբաթով (աշխատել եմ ոչ լրիվ, այդ ամիսը հաշվի չե՞նք առնելու, իսկ դրան նախորդողնե՞րը): Այժմ ես արձակուրդում եմ 19.04.2010թ.-27.04.2010թ., վերջին օրն էլ ներառյալ, ընդ որում՝ այդ ժամանակահատվածը ներառում է ապրիլի 24-ը: Եթե դժվար չէ, կխնդրեի ցույց տալ վերջին ժամանակահատվածի համար արձակուրդայինի հաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Ելենա

Հարգելի Նելլի, ասեք Ձեր էլ. փոստի հասցեն, ես Ձեզ կուղարկեմ նամակ, որտեղ կկցեմ բանաձևերով հաշվարկը Excel-ում: Մյուս անգամներն էլ Դուք ինքնուրույն կկատարեք Ձեր արձակուրդայինների հաշվարկները:

Անի

Ելենա ջան, եթե դժվար չի, կխնդրեի՝ ինձ էլ ուղարկեք այդ բանաձևերը ամենամյա արձակուրդային վճարի հաշվարկման մասին։ Ու նաև կցանկանայի տեղեկանալ, թե քրեակատարողական ծառայողների ամենամյա արձակուրդի վճարի հաշվարկն ի՞նչ իրավական ակտով է կարգավորվում։ Շնորհակալ եմ։

Դիանա

Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ պարգևավճարը ինչպես է հաշվարկվում արձակուրդայինի մեջ։

Անի

Սա էլ իմ էլ. փոստի հասցեն՝ ani.xurshlaw7 շնիկ mail.ru

Շուշան Բալասանյան

Բարև ձեզ , ինձ էլ կուղարկեք , որ խնդրեմ

Շուշան Բալասանյան
Նելլի

Հարգելի Ելենա, կարող եք Ձեր նամակն ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ pelagra88 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն:

Աննա

Խնդրում եմ, Excel-ի այդ ֆայլը ինձ էլ ուղարկեք, ես ինքս հաշվեմ:

Նախապես շնորհակալություն:

Էլ. փոստի հասցե՝ mick.anna շնիկ gmail.com

Ադելինա

Խնդրում եմ, Excel-ի այդ ֆայլը ինձ էլ ուղարկեք: Շնորհակալություն:

adelinamuradyan շնիկ gmail.com

Այծեմնիկ

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես արձակուրդ եմ գնացել 15.07.2013թ.: Մինչև հուլիս ամիսը իմ աշխատավարձը եղել է 35 000 դրամ, բայց հուլիսի 1-ից բարձրացել է 45 000 դրամ, հիմա իմ արձակուրդայինը ո՞ր աշխատավարձով պետք է հաշվարկվի:

Անահիտ

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք, թե ինչ փոփոխություններ են եղել արձակուրդայինի հաշվարկի մեջ:

Արփի

Աշխատակիցը գնացել է 24 աշխատանքային օր արձակուրդ 2016թ. հունվարի 11-ից: 12-8 ամիսներին ստացել է 210 000 դրամ աշխատավարձ, 7 ամիս՝ 270 000 դրամ, որից 60 000-ը պարգևատրում է, 6 ամիս՝ 162 272 դրամ, 5 ամիս՝ 176 842 դրամ, 4 ամիս՝ 210 000 դրամ, 3-2 ամիս արձակուրդ, 1 ամիս՝ 210 000 դրամ: Խնդրում եմ, օգնեք հաշվել տվյալ անձի արձակուրդայինը:

Լիլիթ

Խնդրում եմ, օգնեք ինձ։ Սեպտեմբերից մինչև փետրվար ստացել եմ 87 000 դրամ աշխատավարձ, փետրվարից մինչև հուլիս՝ 68 000 դրամ։ Հուլիսի 1-ից գնացել եմ 24 աշխատանքային օր արձակուրդ։ Ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանամ։

Նարինե

Խնդրում եմ, Excel-ի այդ ֆայլը ինձ էլ ուղարկեք էլի, ես ինքս հաշվեմ: Կանխավ շնորհակալություն:

Էլ. փոստի հասցե՝ norartagers շնիկ mail.ru

Անուշ

Հարգելի Ելենա, կարո՞ղ եք ուղարկել բանաձևը հետևյալ էլ. փոստի հասցեին՝ papinadocha.999 շնիկ gmail.com:

Մարիաննա

Բարև ձեզ: Եթե աշխատում եմ վաճառողուհի, գրանցված աշխատող եմ, արձակուրդային վճար կստանա՞մ: