Կարի արհեստանոց բացելու համար

Մայիս.

Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ, հարցիս շուտ պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Նախ պետք է ունենաք նույնականացման քարտ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ուղարկելու համար: Պետք է գրանցվեք պետ. ռեգիստրում, պայմանագիր կնքեք հարկայինի հետ: Հարկվելու եք շրջանառության հարկով՝ 5 %, հաշվետվությունը ներկայացնելու եք եռամսյակը մեկ, վճարելու եք ամսական եկամտային հարկ աշխատողի աշխատավարձից, 5 000 դրամ Ա/Ձ-ի համար, որի հաշվետվությունը տարեկան եք ներկայացնելու:

Մայիս

Մերսի պատասխանի համար: Ես ինչքան գիտեմ՝ աշխատողի համար պետք է իր աշխատավարձի 24 %-ը վճարել, իսկ որ ԱՁ-ն պետական աշխատող է, էլի՞ պետք է 5 000 վճարի ամսական:

Լիլիթ

Ամսական եկամտային հարկ աշխատողի աշխատավարձից մինչև 120 000 դրամի դեպքում 24,4 %, եթե հուլիսի 1-ի դրությամբ տվյալ անձը աշխատող չի հանդիսացել, ապա նաև՝ 5 % սոց. վճար: Իսկ Ա/Ձ-ն 5 000 վճարում է. դա իր եկամտային հարկն է, իսկ քանի որ պետական աշխատող է, նաև սոց. վճար իր համար պետք է վճարի: