Քանի՞ աշխատանքային օր է հասնում վեցօրյա աշխատանքի դեպքում

Տոմա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ արձակուրդ հաշվարկելու հարցում.
1. Քանի՞ աշխատանքային օր է հասնում վեցօրյա աշխատանքի դեպքում
2. Եթե աշխատողը 2013 հունվար ամսին գնացել է արձակուրդ, ե՞րբ է արձակուրդ հասնում և անփոփոխ 80 000 աշխատավարձի դեպքում ինչքա՞ն է կազմում արձակուրդայինը, կանխավ շնորակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև, հարգելի Տոմա: Ես սկսնակ եմ հաշվապահության ոլորտում, բայց եթե չեմ սխալվում` պետք է լինի հետևյալ կերպ.
1. 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում աշխատողին հասնում է տարեկան 24 աշխատանքային օր արձակուրդ:
2. Առաջին արձակուրդը տրամադրվում է աշխատանքի անցնելուց ամենաքիչը 6 ամիս հետո, իսկ յուրաքանչյուր հաջորդ արձակուրդը կողմերի համաձայնությամբ: Արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից գոնե մեկը պետք է լինի առնվազն 12 օր 6-օրյաի դեպքում: Արձակուրդայինը վճարվում է աշխատողի միջին օրեկան աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերով բազմապատկելով: Եթե ենթադրենք, որ տվյալ դեպքում նախորդ 12 ամիսներում աշխատավարձը եղել է 80 000, ապա միջին օրեկանը կլինի 80 000 / 25 = 3 200 (ընդունված է, որ 6-օրյաի դեպքում ամիսը ունի 25 աշխ.օր): Ընդ որում միջին ամսեկանը հաշվարկելիս այն ամիսները, որտեղ աշխատողը ոչ իր մեղքով չի աշխատել չեն ներառվում (պարապուրդ, հիվանդություն և այլն), իսկ պարգևատրումները հաշվարկվում են 1/12 չափով: Մեր օրինակում տարեկան արձակուրդայինը կլինի 3 200 * 24 = 76 800, որին պետք է գումարել արձակուդ մեկնելու ամսվա աշխատած օրերի քանակով աշխատավարձ և հարկել եկամտային հարկով: Ըստ օրենքի պետք է վճարվի արձակուրդ մեկնելուց ամենաքիչը 3 օր առաջ:

Նելլի

Բարև, հարգելի Տոմա:
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:
3. Հաշվարկելու համար նախ պետք է հաշվեք միջին ամսական աշխատավարձը և ստացված թիվը բաժանեք 25-ի (վեցօրյա աշխ. օրի դեպքում), միջին օրական աշխատավարձը գտնելու համար: Եվ ստացված թիվը բազմապատկում եք 24-ի:
Նշեմ նաև, որ գումարի մեջ չեն ներառվում նպաստները և ավելացվում են պարգևավճարները` դրանց գումարի 1/12-րդ չափով: