Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս աշխատանքային ստաժը հաշվի է առնվելու

Հասմիկ.

Բարև Ձեզ, ես 1 տարի 7 ամիս աշխատել եմ մի հիմնարկում, որից հետո ընդունվել եմ մեկ այլ հիմնարկ և հենց առաջին ամսվա ընթացքում հղիացել եմ, ներկայումս հղիության 5-րդ ամսում եմ և 2 ամսից պատրաստվում եմ գնալ ֆիզարձակուրդ: Կխնդրեի, որ օգնեիք հասկանալու այս հարցը, արդյո՞ք հաշվի առնվելու է նախորդ հիմնարկումս աշխատած ժամանակահատվածը ֆիզարձակուրդի գումարը ստանալիս, մաքուր աշխատավարձիս չափը 64 260 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ, կսպասեմ հարցիս պատասխանին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Lilit

Ֆիզարձակուրդը հաշվարկելիս հաշվի է առնվում նախորդ 12 ամիսների աշխատավարձը: Այսինքն, ձեր դեպքում 7 ամիս նոր աշխատավայրից և 5 ամիս հին աշխատավայրից:

Հասմիկ

Շատ շնորհակալ եմ, այսինքն, եթե ես 5 ամիս 154 000 մաքուր աշխատավարձ եմ ստացել և 7 ամիս 64 260 դրամ մաքուր աշխատավարձ, ապա ինչքա՞ն կստացվի արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:

Lilit

Հիմք է վերցվում կեղտոտ աշխատավարձը, Հասմիկ ջան: Բայց այս թվերով այսպես կստացվի (դուք կարող եք թվերը փոխել)՝
5*154000+7*64260=1219820
1219820/12=101652 միջին ամսական աշխատավարձ
միջին օրական աշխատավարձ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 101652/21=4840
միջին օրական աշխատավարձ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 101652/25=4066
Ստացված գումարը բազմապատկում ենք արձակուրդային օրերով: Արձակուրդային օրերը գտնելու համար պետք է տեղեկանքի վրա նշված օրերից հանել 6-օրյայի դեպքում բոլոր կիրակիները, իսկ 5-օրյայի դեպքում՝ շաբաթ և կիրակիները:

Vardan

Բարև Լիլիթ, այդ ո՞ր արձակուրդային օրերն են, որ պետք է բազմապատկվեն, մինչև 3 տարեկան երեխայի, թե՞ 20 օրյա:

Armine

Միջինի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում նախորդ աշխատավայրում աշխատած ժամանակահատվածը, եթե չկա ընդմիջում, այսինքն՝ նախորդ աշխատանքից ազատվելուց հետո անմիջապես աշխատանքի եք ընդունվել նոր աշխատավայրում: Այդ դեպքում անհրաժեշտ է հին աշխատավայրից ներկայացնել տեղեկանք: Հակառակ դեպքում ձեր 7 ամսվա աշխատավարձը կբաժանեն 12-ի՝ միջինը հաշվարկելու համար:

Լիլիթ

Հնգօրյա կամ վեցօրյա աշխատելը ոչ մի կապ չունի, միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30,4-ի և բազմապատկվում 140-ով:

Arpi

Ես աշխատել եմ մի հիմնարկում մոտ 5 տարի, հետո մոտ 5 ամիս չեմ աշխատել, դրանից հետո մեկ այլ հիմնարկում եմ աշխատել 5 ամսով ու գնացել եմ ֆիզ. արձակուրդ, հիմա ստանում եմ 18 000 գումարը և 2 ամսից պատրաստվում եմ նորց երեխա ունենամ, կրկին նույն պայմաններով է հաշվարկվելու դեկրետայինը և 2 18 000 եմ ստանալու, դրան զուգահեռ եթե վարձով եմ բնակվում, նպաստ անչապահասների նույնպե՞ս ստանալում եմ: