«

»

Feb 04 2015

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

nare.

Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես ենք ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով, կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ: Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

3 կարծիք

  1. Inna

    Բարև, Նարե: Մահացածի վերջնահաշվարկը կատարվում է համաձայն մահվան վկայականի, որի պատճեն պարտադիր դրվում է աշխատողի թղթերի մեջ: Այդ վկայականի հիման վրա գրվում է հրաման, կատարվում է վերջնահաշվարկ: Գումարը վճարվում է մահացածի ընտանիքի անդամին: Հարցեր լինելու դեպքում գրեք inessa_26 շնիկ mail.ru

  2. Anna

    Բարև Ձեզ, հարգելի Նարե:
    Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 127-րդ հոդվածի, աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանիորեն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից:

    Ինչ վերաբերում է վերջնահաշվարկին, ապա ըստ ՀՀ ԱՕ 197-րդ հոդվածի, աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:

  3. Կարինե

    ՀՀ աշխատանքային օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանի լուծում է աշխատանքային պայմանագիրը մահվան օրվանից:
    Հրաման կազմեք ____ ______յանի աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ: Հրամանում նշեք` ղեկավարվելով ՀՀ աշխ. օր-ի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ աշխ.օր-ի 127-րդ հոդվածը` հրամայում եմ` սույն թվականի _____ ___ից /գրել մահվան օրը/ լուծել_______ ________յանի հետ կնքված թիվ___ աշխատանքային պայմանագիրը: Հիմք` մահվան վկայական:
    ՀՀ աշխ. օր-ի 130-րդ հոդվածի համաձայն աշխ.պայմ-ը լուծվելու դեպքում Գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վրջնահաշվարկ, այսինքն աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ: Վերջնահաշվարկի մեջ ներառված է նաև չօգտագործած արձակուրդի համար դրամական հատուցումը:
    ՀՀ աշխ. օր-ի 197-րդ հոդվածի համաձայն աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին` մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...