Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում

Վարդան.

Ա/Ձ գրանցվելուց հետո մոտ 2 ամիս անց մոտեցել եմ հարկային և ներկայացրել դիմում շրջանառության հարկ վճարող համարվելու համար, սակայն դիմումս բանավոր մերժում են` ասելով, իբր ինձ ուղարկվել է պատվիրակած նամակ այն մասին, որ պետք է դիմում ներկայացնեի 9 աշխատանքային օրվա ընթացքում: Նման նամակ ես չեմ ստացել, և փոստում էլ նշում են, որ նման նամակ չի եկել իմ անունով:

Հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին ՀՀ Օրենքում ընդհանրապես ոչ մի բան չգտա նախ դիմում գրելու անհրաժեշտության մասին, այսպես կոչված 9 աշխատանքային օրվա մասին:

Հարցերսս հետևյալներն են. արդյո՞ք իրավունք ունեն բանավոր մերժեն դիմումս և որո՞նք են մերժման հիմքերը: Եթե ես չեմ ստացել նամակ, ինչու՞ պետք է դիմումս մերժվի: Ու՞մ կարող եմ դիմել նման հարցով, ինչպես նաև հետագա շրջանառության հարկի հաշվարկի հետ կապված: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հերմինե

Հարգելի Վարդան, Դուք դիմում պիտի ներկայացնեյիք հարկային Ա/Ձ բացելուն հաջորդող մինչև 20 – րդ օրը, կարդացեք “Շրջանառության հարկի մասին” օրենքը:

Anahit

ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ օրենքի 4 հոդվածի 2 պարբերությունում կարող եք կարդալ հետևյալը.

Պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակում ստացած) անձինք պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:

Վարդան

Անահիտ ջան, շատ շնորհակալ եմ արձագանքելու համար: Անկեղծ ասած` այդ խնդիրը լուծեցի Ա/Ձ-ս հաշվառումից դուրս գրելով ու նույն պահին նորից հաշվառվելով: Դրանից հետո սուս-փուս ընդունեցին դիմումս: Հիմա էլ մի ուրիշ հարց ունեմ, եթե դժվարություն չի Ձեզ համար: Արդյո՞ք այդ 2 ամսվա ընթացքում ես ինչ ոչ հարկային պարտավորություններ չեմ ունեցել, որոնք չեմ կատարել: Հարկայինում ասում են` հանգիստ եղի, բայց արդյո՞ք ես պարտավոր չէի այդ ընթացքում եկամտային հարկ վճարելու, թե՞ դա էլ է սկսվում գործել այն պահից, երբ ներկայացնում եմ այդ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: