Առհաշիվ գումարների վերաբերյալ

Ալինա.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, կօգնե՞ք ինձ:
Առհաշիվ տրված գումարների Նպատակային օգտագործման վրա որևէ սահմանափակում կա՞: Կարո՞ղ եմ արդյոք ձևակերպել, որ առհաշիվ անձը իր գրպանից կազմակերպության աշխատակիցներին աշխատավարձ է վճարել և 20 օր հետո ներկայացրել է առհաշիվ անձի հաշվետվություն, որի հիման վրա կարո՞ղ եմ դրամարկղից վճարում ցույց տալ: Ասում են, որ չեմ կարող, պետք է փոխառություն ցույց տամ տվյալ անձի կողմից, մուտք անեմ դրամարկղ ու աշխատավարձը անպայման դրամարկղից կամ բանկից տա՞մ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արփինե

Առհաշիվ գումար որպես աշխատավարձ չեք կարող տալ, քանի որ աշխատավարձը իր մեջ ներառում է հարկային պարտավորություններ, որի համար պահանջվում է գրել ցուցակ, հաշվարկել աշխատավարձ, սոց. 3 տոկոս, եկամտահարկ, սոց., գործատու, առձեռն գումար: Հետաքրքիր է Ձեր մտքերի ընթացքը, ինչպե՞ս է առհաշիվ անձը աշխատավարձ բաժանում և Ձեզ հաշվետվություն ներկայացնում առհաշիվ գումարների մասին:

Ն.Ն.

Բարև, Ալինա: Այո, Ձեզ ճիշտ են ասել, աշխատավարձը տրվում է միայն դրամարկղից կամ հ/հ-ից: Փոխառությամբ կամ առհաշիվ չեք կարող աշխատավարձ վճարել: Համաձայն ՀՀ հաշվապահական ստանդարտների` 527 հաշիվը չի աշխատում 521 և 228 հաշիվների հետ:

Ելենա

Հարգելի Ալինա, կարծում եմ ձեր պրոբլեմն նրանում է, որ աշխատավարձի վճարման օրը ձեր կասսայում գումարը չի բավարարում: Եթե այդպես է ապա կարող եք ձեւակերպել փոխառության պայմանագիր, ըստ որի հիմնադիրը գումար կներդնի կասսա, որից էլ կատարեք ձեր վճարումը: