«

»

Nov 13 2015

Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք

Հարգելի հաշվապահներ,

Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը:
Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները
Դ216 Կ228
Դ228 Կ 528

Դ528 Կ228
Դ228 Կ 251
Կանխավ շնորհակալություն:

3 կարծիք

  1. Արման

    Իմ կարծիքով 228 հաշիվը այստեղ ավելորդ է: Կարելի է այսպես.

    Դ216 Կ528
    Դ528 Կ251

    1. Ani

      Հարգելի Արման,

      Շնորհակալություն կարծիքի համար, բայց հարցը նրանում է, որ 528 հաշիվը միայն թղթակցում է 228 հաշվի հետ: Հետևաբար Ձեր կոմից նշված թղթակցությունը չի կարող լինել:

  2. Anushik

    Համաձայն եմ Արմանի առաջարկած տարբերակի հետ, դա ճիշտ լուծումն է:Անի ջան ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ արեք, և 528 հաշվի հնարավոր թղթակցությունների մեջ ավելացրեք Ձեզ անհրաժեշտ թղթակցությունը:

    Եթե այնուամենայնիվ չեք կարողանա փոփոխությունը մուտքագրել ծրագիր, ապա կառաջարկեմ մեկ այլ լուծում ևս. եթե դրամարկղի գիրքը լրացված չէ, ապա հետին ամսաթվով դրամարկղից գումար տվեք Ձեր աշխատակցին (դտ 228, կտ 251), իսկ նրա կողմից ապրանք առնելը ձևակերպեք դտ 216, կտ 228:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: