Ա/Ձ-ն ապրանք է ձեռք բերել

Սոնյա.

Խնդրում եմ ինձ պատասխանեք,եթե Ա/Ձ միանգամից փոխանցումով ապրանք է ձեռք բերել.800 հազ. դրամի,հարկային դաշտում ,ինչ որ տեղ երեվում է և ինչպես?դա խնդիրներ կառաջացնի?նախապես շնորհակալ եմ….

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Albert
Albert
16 տարի առաջ

Բարև Ձեզ Սոնյա։ Շատ դժվարա Ձեր հարցին հստակ պատասխանել, քանի որ հնարավոր են մի քանի տարբերակներ։ Ահա մեկը՝ եթե փոխանցման ժամանակ փոխանցման փաստաթղթում նշվել է Ա/Ձ-ի ՀՎՀՀ-ն և վկայականի համարը, ապա ամպայման կերևա։ Եթե չի նշվել ՀՎՀՀ-ն, սակայն ձեռքբերումը կատարվել է Ա/Ձ-ի գործունեության համար, ապա, հարկային տեսչությունը, ձերքբերման փաստը արձանագրելուց անմիջապես հետո, Ձեր Ա/Ձ-ին կտուգանի փաստաթուղթը սխալ կազմելու համար։

Արփինե
Արփինե
16 տարի առաջ

Դուք մի քանի միլիոնի նույնպես կարող էիք փոխանցումով ապրանք ձեռք բերել, և դա ոչ մի խնդիր չի առաջացնի, իսկ հարկային դաշտում դա կերևա տարեվերջին եկամտահարկի տարեկան հաշվետվությամբ, երբ և կներկայացնեք տարվա ընթացքում կատարած ծախսերը:

Հայկ
Հայկ
16 տարի առաջ

Սոնյա, եթե ձեռքբերումը կատարվել է ԱԱՀ վճարող կազմակերպությունից և դուրս է գրվել հարկային հաշիվ, ապա այդ հաշիվը /ձեռքբերումը/ անպայման պետք է ներառել հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքում, իսկ եկամտահարկի տարեկան հաշվարկում նշված 800 հազ. դրամը առանձին չի երևալու: ՏԵՂԵԿԱՆՔԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ:

Սոնյա
Սոնյա
16 տարի առաջ

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ,ուղղություն ցույց տալու համար.

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
Թեմուր Գալստյան,ք.Հրազդան
16 տարի առաջ

Ոչ մի խնդիր չի առաջանա ,եթե հետագայում կատարեք ճիշտ ձևակերպումներ,իսկ եթե նրանում կա ԱԱՀ,ապա հարկային հաշիվների տեղեկանքով ներկայացրեք Ձեր ՏՀՏ-ին: