«

»

Mar 11 2016

Արդյո՞ք ԱՁ պետք է վարի դրամարկղային գիրք

ArmineS.

Բարի օր: ԱՁ-ն ԱԱՀ վճարող է, գրանցված է ԼՂՀ-ում, խնդրում եմ ասեք` պիտի վարվի՞ դրամարկղային գիրք, թե՞ ոչ:
Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում նշված է, որ օրենքը տարածվում է ԱԱՀ վճարող ԱՁ-ի վրա.
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:

իսկ դրամարկղային գործառնությունների մասին ԼՂՀ օրենքում նշված է հետևյալը.

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված անհատ ձեռնարկատերերի, պետական և այլ հիմնարկների, դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
1.1. Սույն օրենքը տարածվում է այն անհատ ձեռնարկատերերի վրա՝
1) որոնք օրացուցային տարվա որևէ պահին «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ներմուծել ապրանքներ, կամ`
2) որոնք իրականացնում են լիցենզավորման ենթակա գործունեություն կամ ունեն լիցենզիա, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 50.0 հազար դրամ կամ ավելի, կամ`
3) որոնց օրացուցային տարվա որևէ պահին ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների գումարը գերազանցում է 36 միլիոն դրամը:

Ստացվում է, որ պարտադիր չէ՞ դրամարկղային գիրք վարելը: Եթե պարտադիր չէ, բայց արդյո՞ք ԱՁ-ն պիտի ունենա դրամարկղ և հաշվարկային հաշվից ելքն ու մուտքը ձևակերպի դրամարկղով:

_______________Facebook մեկնաբանություններ_______________

2 կարծիք

  1. Նունե

    ԱՁ-ն, որը հարկվում է ԱԱՀ-ով, պարտավոր է գրանցել և վարել դրամարկղային գիրք:

  2. Դա համաձայն ՀՀ օրենքի միանշանակ այդպես է, իմ մեջբերած հոդվածներում ԼՂՀ համապատասխան օրենքը հենց այդ կետով տարբերվում է , մի՞թե տարակարծության տեղ կա:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...