Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Տիգրան.

Բարև ձեզ:
Հարցս վերաբերում է աշխատավարձից գանձվող եկամտային հարկին և նվազագույն աշխատավարձին։

ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում նշվում է` մինչև 120.000 ՀՀ դրամ աշխատավարձը հարկվում է 24%-ով։
Եթե աշխատողի աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն պետք է հարկվի նշված աշխատավարձից։ Եթե 60․000×24%=45.600 ՀՀ դրամ, այդ դեպքում հատում է ՀՀ Նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 55․000 ՀՀ դրամ սահմանված շեմը, սակայն Եկամտային հարկի մասին օրենքով էլ նույն 55.000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի շեմը չի նվազեցվում։
Ինչպե՞ս է կարգավորվում հետևյալ հարցը։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Arsine

Պետք է աշխատողի աշխատավարձը գրանցել ոչ թե 60000, այլ 72751 (72751-72751*24.4/100=55000), որպեսզի հարկերը հաշվարկեելուց և պահելուց հետո մաքուր աշխատավարձը չիջնի նվազագույն աշխատավարձի շեմից, իսկ եթե աշխատողը նաև սոցիալական վճար վճարող է, ապա պետք է աշխատավարձը գրանցել 77904 (77904-(77904*24.4/100)-(77904*5/100)=55000):

Արման

Հարգելի Տիգրան, իսկ աշխատողը գործավարձով կամ ժամավճարով աշխատո՞ղ է: