«

»

May 04 2016

Շրջանառության հարկի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ,

ԱՁ-ն իրականացնում է հացաբուլկեղենի արտադրություն և վաճառք, միաժամանակ, բացի արտադրությունից իրականացնում է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքների վաճառք: Արդյո՞ք, այս դեպքում հացաբուլկեղենի արտադրությունը և վաճառքը հարկվելու է շրջանառության հարկի 3.5% դրույքաչափով, իսկ կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքների վաճառքը 1,5% դրույքաչափով: Միաժամանակ, ինչպես կարող եմ առանձնացնել նշված արտադրանքների շրջանառությունը ՀԴՄ-ով:

2 կարծիք

  1. ՏԻԳՐԱՆ

    Պետք է օգտագործել 2 ՀԴՄ, արտադրությունը կհարկվի 3,5% – ով, վերավաճառքը հասույթ * 5% – ձեռքբերում * 4% կամ 1,5%

  2. Լիպարիտ

    Եթե Ձեր ՀԴՄ-ն պատկանում է նոր սերնդի ՀԴՄ-րին, ապա հնարավոր է նաև ՀԴՄ-ի գործունեության տեսակներ կիսել, ինչը իրականացնում է Ձեր ՀԴՄ-ի սպասարկման գրասենյակը:
    Հակառակ դեպքում պետք է Տրգրանի ասած տարբերակը կիրառել:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: