«

»

Aug 15 2016

Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ

Հերմինե.

Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 1989թ-ի օգոստոսի 31-ին: Յուրաքանչուր տարի օգտվել է հասանելիք արձակուրդից: Այս տարի նույնպես արձակուրդի է գնացել հուլիս ամսվան: Չունի հուլիսի աշխատած օրեր: Օգոստոսի 1-ից իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Հարց. Արդյո՞ք աշխատակցին հասնում է վերջնահաշվարկ: Երկար տարիներ աշխատանքային ստաժի համար ևս հասնու՞մ է արդյոք լրացուցիչ գումար:

Facebook մեկնաբանություններ

2 կարծիք

  1. Mariana

    Բարև Ձեզ: Վերջնահաշվարկը կարող է և բացասական լինել, Ձեր պարագայում Դուք աշխատողից հետ գանձում եք կատարում արձակուրդային գումարը, հետո հաշվարկում եք վերջնահաշվարկը, այդտեղ կարող է տարբերություն առաջանալ, կարող է և ոչ, սակայն ճիշտը դա է, իսկ ինչ վերաբերում է երկար տարիներին, նման բան չկա:

  2. իրինա

    Վերջնահաշվարկ չի հասնում, որովհետև վերջնահաշվարկը դա չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումն է, իսկ աշխատողը ամեն տարի օգտվել է իրեն հասնող ամենամյա արձակուրդից:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...