«

»

Oct 12 2016

Դրամարկղային գիրքը լրացված չէ

Արմեն.

Եթե դրամարկղի գիրքը լրացված չէ մի քանի ամիս, որքա՞ն տուգանք է սահմանված այդ խախտման համար: Շնորհակալություն:

Facebook մեկնաբանություններ

2 կարծիք

  1. Իրինա

    Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու դեպքում գանձվում է տուգանք՝ հիսուն հազար ՀՀ դրամի չափով, իսկ դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չգրանցելու դեպքում` տուգանք` հարյուր հազար ՀՀ դրամի չափով: Դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնները խախտելու դեպքում գանձվում է տուգանք՝ քսան հազար ՀՀ դրամի չափով, իսկ դրամարկղային գրքի վարման օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին խախտելու դեպքում` տուգանք՝ հիսուն հազար ՀՀ դրամի չափով: Վերը նշված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե՝ խախտումը արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

  2. Էդգար

    Մուտքի և ելքի օրդերները դրամարկղի գռքում չլրացնելը հանգեցնում է տուգանքի 50.000 – ի չափով, իսկ 1 տարվա ընթացքում կրկնվելու դեպքում` 100 պատիկի չափով:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...