«

»

Oct 24 2016

ԱՁ ներմուծելու է համակարգչային տեխնիկա

232

Elen.

Հասարակ փոստով ցանկանում եմ ներմուծել համակարգչային տեխնիկա, մատակարարները տարբեր են: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ, աշխատող չի լինելու բացի ինձանից: Խնդրում եմ ուղղորդեք ամենահարմար ուղղու վրա, սկսնակիս, շատ կգնահատեմ բոլորիտ։

1․ ԱՁ ցանկանում եմ գրանցել e-register.am-ում, չեմ գտնում` որ կետով գործունեությունը նշեմ։
2․ Ի՞նչ հարկատեսակով է լավ ինձ համար մանրածախ առևտրի համար` ԱԱՀ՞, թե՞ շրջանառության հարկ։
3, Պարտադի՞ր է ունենալ կնիք ։
4, Պարտադի՞ր է նոր ՀԴՄ-ի սարքը, կարո՞ղ եմ գնել հինը ուրիշից։
5․ Կարո՞ղ եմ տրամադրել հաշիվ-ապրանքագիր իմ ֆիզիկական հաշվով։
6․ Բացի ամսական 5 000 դրամից ի՞նչ վճարներ կան։

8 կարծիք

Skip to կարծիք form

  1. Anka

    Նշեք առևտուր, եթե ներմուծելու եք և վաճառեք, ավելի լավ է` ԱԱՀ-ով աշխատեք ըստ ինձ: ԱՁ-ին կնիք պարտադիր չէ, և կարող եք ԱՁ-ով հաշվարկային հաշիվ տրամադրել: Եթե շրջանառության հարկով աշխատեք, շրջանառության հարկ 5% կամ 1,5%, եթե ԱԱՀ-ով աշխատեք` 20% և տարվա վերջում շահութահարկ` 20%:

    1. Elen
      Elen

      Մերսի ։ ։)

  2. Արտակ

    Պատասխան1. e-register.am -ով ես ինքս, մինչ օրս, չեմ փորձել, սակայն ՀՀ Պետ.Ռեգիստրով տևում է 5-15 րոպե:
    Պատասխան2. Փոքր բիզեսի դեպքում, առավել ևս, որ Ձեր գործընկերները եթե ԱԱՀ-ով գործունեություն չեն ծավալում, ձեռնտու է շրջանառության հարկը:
    Պատասխան3. Կնիք պարտադիր չէ:
    Պատասխան4. Ուրիշի ՀԴՄ կարելի է:
    Պատասխան5. Չեք կարող տրամադրել հաշիվ-ապրանքագիր ֆիզիկական հաշվով:
    Պատասխան6. եթե ոչ ոք գրանցված չէ որպես աշխատող, նաև Դուք` միայն 5 000 ՀՀ դրամ:

    1. Elen
      Elen

      Շնորհակալ եմ շատ-շատ ։

  3. Արտակ

    Կրկնակի պատասխան թիվ 5. ֆիզիկական ասելով` նկատի չեմ ունեցել` Ա/Ձ, որը ներկայացնում է իրավաբանական անձ: Եթե նկատի եք ունեցել անպայման Ա/Ձ, ուրեմն խնդիր չկա հաշիվ ապրանքագիր գրելու:

  4. Armine

    1 Հարցի պատասխանը`
    Նշեք առևտրային գործունեություն, և դա չի նշանակում, որ հետագայում չեք կարող զբաղվել այլ գործունեությամբ:
    2 Հարցի պատասխանը`
    Շրջանառության հարկով ձեզ ձեռնտու չի լինի ներմուծման համար, քանի որ վճարված ԱԱՀ-ի գումարները չեք կարող հաշվանցել, և ստիպված եք լինելու գումարել ապրանքի ինքնարժեքին, դրանից էլ գինը կարող է բարձրանալ, բացի դա հարկայինում դրանք կնստեն գերավճարներ: Շահութահարկի հաշվարկման համար կարող եք հիմք ընդունել բազմաթիվ ձեռքբերումներ և ծախսումներ ինչպես ապրանքանյութական, այնպես էլ վարչական, իսկ շրջանառության հարկի հաշվարկման դեպքում ստիպված եք լինելու նվազեցնել միայն ապրանքի իրացման համար ձեռքբերված ծախսերը:
    3 Հարցի պատասխանը՝
    Կնիք պարտադիր չէ ԱՁ-ի համար, սակայն արտասահմանում ձեր գործընկերը հնարավոր է պահանջի կնիքի առկայություն, քանի որ ԱՁ-ն այն էլ առանց կնիքի արտերկրում վստահելի գործընկերոջ տպավորություն չի թողնում: Խորհուրդ կտամ հանեք:
    4 Հարցի պատասխանը՝
    Նոր ՀԴՄ-ի առկայությունը դեռևս պարտադիր չէ: Եվ այս հարցի պատասխանն էլ հաճախակի ենթարկվում է օրենսդրական փոփոխության: Ներկա պահին կարող եք հին ՀԴՄ գրանցել:
    5 Հարցի պատասխանը՝
    Ճիշտն ասած “ֆիզիկական հաշիվ” ասվածը չհասկացա, եթե ի նկատի ունեք օնլայն տարբերակով դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, ապա ասեմ, եթե վաճառքն իրականացնելու եք վաճառակետով՝ այսինքն խանութ, կրպակ, և այլ տեսակի տաղավարներ, ապա ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է, քանի որ հաշիվ-ապրանքագիր կարող եք տրամադրել միայն կազմակերպություններին վաճառելիս, որոնք վճարումը կատարելու են անկանխիկ եղանակով, բայց դա չի նշանակում, որ ֆիզիկական անձինք չեն կարող բանկային փոխանցմամբ վճարում կատարել, պարզապես էլի եմ նշում, վաճառակետ ունենալու դեպքում ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է:
    6 Հարցի պատասխանը՝
    5 000 դրամ վճարվում է որպես եկամտային հարկ ԱՁ-ից և 5 000 դրամ սոցիալական վճար, սակայն դա վերաբերվում է շրջանառության հարկով աշխատելու պայմաններին, եթե դուք ցանկանաք ԱԱՀ-ով աշխատել, ապա դուք հնարավոր է վճարեք միայն 5 000 դրամ սոցիալական վճար, եթե ծնվել եք 1974թ.-ից հետո:

    1. Elen
      Elen

      Սպառիչ ու հասկանալի պատասխանների համար անչափ շնորհակալ եմ ։

  5. astxik

    Էլեն, ես երկար տարիների փորձ ունեցող հաշվապահ եմ, կարող եմ ձեզ խորհուրդ տալ աշխատեք շրջանառության հարկի դաշտում, ԱԱՀ-ն միևնույն է այսպես, թե այնպես մտնելու է ապրանքի գնի մեջ, Արտակը ավելի ճիշտ խորհուրդ է տվել, քան Արմինեն, քանի որ Դուք մի հաշվապահ էլ պետք է պահեք ԱԱՀ-ի հաշվետվությունները տալու համար, իսկ շրջանառության հարկով անգամ Դուք կարող եք եռամսյակի հաշվետվությունը տալ, 1 հատ էլ տարեկան միայն 5 000 համար, իսկ ԱԱՀ-ով բավականին հաշվապահական իմացություններ են հարկավոր:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: