«

»

Nov 01 2016

Գինու արտադրություն

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` գինու արտադրության համար անհրաժե՞շտ է լիզենզիա, և որքա՞ն է կազմում գումարը։ Կանխավ շնորհակալություն։

5 կարծիք

Skip to կարծիք form

  1. Օֆելիա

    Այո, անհրաժեշտ է, եթե ձեռնարկատիրական նպատակներով է արտադրվում: Նայեք ՀՀ օրենքը լիցենզավորման մասին, մասնավորապես հոդված 43 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը, կետ 18 Գործունեության այլ տեսակներ, ենթակետ 6:Լիցենզիան տալիս է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: Լիցենզիա ստանալու համար պետք է վճարեք պետական տուրք: Նայեք Պետական տուրքի մասին օրենք, հոդված 7 , կետ ժա, ըստ որի պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիասանում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալը, ինչպես նաև հոդված 20.1,կետ1, ենթակետ 8, ըստ որի գինու արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմում է տարեկան բազային տուրքի 25 -ապատիկի չափով, իսկ ըստ նույն օրենքի հոդված 8-ի՝ տարեկան բազային տուրքը կազմում է 1000 դրամ:

  2. DianaS

    Հարգելի Օֆելիա, շնորհակալ եմ պատասխանելու համար: Բանն այն է, որ “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի հոդված 43-ի կետ 18-ի 6-րդ ենթակետը ուժը կորցրած է ճանաչվել 13.11.15թ.: Ու հիմա չեմ հասկանում` լիցենզիա հարկավոր չէ՞, միայն պետ. տուրք պետք է վճարվի՞:

  3. Օֆելիա

    Հարգելիս, ես տեսա այդ փոփոխությունը, բայց պետական տուրքի մասին օրենքից ելնելով` գինու արտադրության համար լիցենզիա է պետք, գործող որոշում կա ՀՀ -ում ոգելից խմիչքների արտադրությունը լիցենզավորելու մասին 1999թ. -ի, ըստ որի, լիցենզիան անհարժեշտ է:

  4. Ծովինար Բալայան

    Հարգելի DianaS և Օֆելիա,

    13.11.2015 թվականից գինու արտադրության լիցենզավորման հետ կապված կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես`
    Գինու արտադրությունը համարվում է ծանուցման ենթակա գործունեություն` համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 13.11.2015թ. ՀՀ օրենքի: Գինու արտադրության համար լիցենզիա հարկավոր չէ: Լիազոր մարմինը համապատասխան ծանուցման հիման վրա պարզապես իրականացնում է հաշվառում:
    Պետական տուրքի չափը կազմում է 25000 ՀՀ դրամ` ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի:
    Ինչ վերաբերում է «ՀՀ -ում ոգելից խմիչքների արտադրությունը լիցենզավորելու մասին» 1999թ ՀՀ կառավարության թիվ 10 որոշմանը, ապա ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից` տվյալ դեպքում այդ որոշումը չի գործի, քանի որ նախապատվությունը տրվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքին, որն ունի առավել բարձր իրավաբանական ուժ:

  5. DianaS

    Հարգելի Ծովինար, շատ շնորհակալություն պարզաբանելու համար

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: